Բեյոնսեն երկվորյակ կունենա
Այլ
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն հայտարարել է իր հղիության մասին, նա եւ իր ամուսինը՝ ռեփեր Jay-Z-ը, երկվորյակ են սպասում: Այս մասին երգչուհին հայտնել է իր Instagram-ում՝ գրառումն ուղեկցելով լուսանկարով:
«Մենք ցանկանում ենք հաղորդակից դարձնել մեր երջանկությանն ու սիրուն: Մեզ օրհնություն են տվել կրկնակի: Մենք անհավատալիորեն շնորհակալ ենք այն բանի համար, որ մեր ընտանիքը կավելանա երկու հոգով: Մենք շնորհակալ ենք ձեզ ձեր բարեմաղթանքների համար»,- գրել է 35-ամյա կատարողը:
Բեյոնսեն եւ Jay-Z-ն ամուսնացել են 2008 թվականի ապրիլին Նյու Յորքում: 2012-ի հունվարի 8-ին ծնվել է նրանց դուստրը, որին կոչել են Այվի Բլյու Քարտեր:
Բեյոնսե Նոուլզ Քարտերը r’n’b ոճի ամերիկացի երգչուհի է, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, պարուհի եւ մոդել: Հռչակվել է 1990-ական թվականների վերջին՝ լինելով Destiny’s Child կանանց երաժշտական կոլեկտիվի մենակատար: Իր երաժշտական կարիերայի ընթացքում ստացել է 20 Grammy երաժշտական մրցանակ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ