Հայաստանում ներդրվում է ազգային դեղամատյանի հրապարակման կարգ
Հասարակություն
ՀՀ կառավարությունը հաստատեց ազգային դեղամատյանի հրապարակման կարգի մասին որոշման նախագիծը:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ ազգային դեղամատյանը, ըստ միջազգային չափանիշների, պարունակում է ժամանակակից, սպառիչ,լիարժեք, օբյեկտիվ ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն յուրաքանչյուր դեղի հիմնական հատկությունների վերաբերյալ, ներառյալ՝ անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիրը, դեղի ակտիվ և օժանդակ նյութերի բաղադրակազմը, կիրառման ցուցումները, հակացուցումները, նախազգուշացումները, դեղաչափումը և այլն:
«Ազգային դեղամատյանը ապահովում է առողջապահության մասնագետների համար անհրաժեշտ տեղեկատվություն, անմիջականորեն նպաստում է դեղերի արդյունավետ կիրառմանը»,-ասաց Ալթունյանը: Ակնկալվում է կարգի ընդունման դեպքում ապահովել հիմնական դեղերի մասին տեղեկություններ ընդգրկող տեղեկատուի' ազգային դեղամատյանի համապարփակ հասանելիությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ