Կամ Սեյրան Օհանյանը կպատռի իշխանության դիմակը, կամ... սպանված զինծառայողների մայրերն ահազանգում են (տեսանյութեր)
Հասարակություն
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերն, ովքեր հանրությանն առավել հայտնի են «սևազգեստ մայրեր» բնորոշմամբ: Մայրերից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շարունակելու է պայքարել իր որդու մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ՝ հասնելով մինչև ՄԻԵԴ:
Մահացած զինծառայողներից մեկի մայրն, անդրադառնալով ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի շուրջ ծավալված վերջին գործողություններին, նշեց. «Եթե Սեյրան Օհանյանն ուզում է իսկական ընդդիմադիր դառնալ, պետք է պատռի իշխանության դիմակը և բացահայտի կատարված սպանությունները»,-ասաց բողոքի ակցիա իրականացնող կինը՝ հավելելով, որ եթե նախկին ՊՆ-ն իրենց որդիների սպանությունը բացահայտող լիներ՝ դա արդեն արած կլիներ:
Առավել մանրամասն՝ տեսանյութերում.
Աղավնի Սուքիասյան
Նարեկ Ավանեսյան


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար