Քիանու Ռիվզը գլխավոր դերը կխաղա «Սիբիր» ռոմանտիկ թրիլերում
Հասարակություն
Հոլիվուդյան դերասան Քիանու Ռիվզը գլխավոր դերը կխաղա «Սիբիր» ռոմանտիկ թրիլերում: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը պատմում է ալմաստներ վաճառող ամերիկացու մասին, որը ժամանել Է Ռուսաստան կասկածելի որակի երկնագույն ադամանդներ վաճառելու: Պյոտր անունով ռուսաստանցու հետ գործարքը ձախողվում է: Գլխավոր հերոսը սիրահարվում է Կատյային՝ սիբիրյան ոչ մեծ քաղաքի սրճարանի տիրուհուն:
Ֆիլմի ռեժիսորն է Մեթյու Ռոսը, որն ավելի վաղ նկարահանել է «Ֆրենկը եւ Լոլան» մելոդրաման: «Սիբիրի» նկարահանումները կսկսվեն 2017 թվականին:
Քիանու Ռիվզը հայտնի է «Սատանայի փաստաբանը», «Վտանգավոր կապեր», «Ալիքի կատարին», «Կոնստանտին. Խավարի տիրակալը», ինչպես նաեւ «Մատրիցա» եռաֆիլմից: Բացի դրանից, նա խաղացել է «Իմ անձնական նահանգ Այդահոն», «Մնեմոնիկ Ջոնին» եւ «Նեոնային դեւը» կինոժապավեններում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ