Լեոնարդո դի Կապրիոն մարմնավորելու է «իտալացի Շեռլոք Հոլմսին»
Հասարակություն
Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվելու է մաֆիայի պատմության նվիրված ֆիլմում, տեղեկացնում է հղում անելով Variety-ն:
Ժապավենի սյուժեի կենտրոնում նյույորքցի դետեկտիվ Ջո Պետրոզինոն է, որին անվանում են «իտալացի Շեռլոք Հոլմս»: Նա պայքար է սկսում Իտալիայից ԱՄՆ ներգաղթած հանցագործների ելուզակախմբերի դեմ: Կինոնկարի գործողությունը ծավալվում է 20-րդ դարի սկզբին:
Ֆիլմի հիմքում կլինի Ստեֆան Թելթիի «Սեւ ձեռքը» գիրքը, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Դի Կապրիոն հանդես կգա նաեւ որպես ժապավենի պրոդյուսեր:
Դերասանի վերջին կինեմատոգրաֆիական աշխատանքը «Փրկել մոլորակը» վավերագրական ֆիլմն է: Կինոնկարը դարձել է National Geographic ալիքի առավել մեծ ժողովրդականություն վայելող նախագիծը եւ ոչ խաղարկային ֆիլմերի պատմության մեջ ամենադիտվողներից մեկը:
Լեոնարդո դի Կապրիոն ամերիկացի դերասան է եւ պրոդյուսեր, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1997 թվականին «Տիտանիկ» ֆիլմի ցուցադրությունից հետո: 2016 թվականին նա «Օսկար» մրցանակի դափնեկիր է դարձել «Փրկվածը» դրամայում տղամարդու գլխավոր դերը կատարելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ