Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Միսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխա Ինդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է 11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն ՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավոր Թուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անունները Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռով Թրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումը Shein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարի Ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները 

«Փաստ». ՓՊ ֆինանսական չարաշահումների ոդիսականից մինչև խորհրդի ընտրություններ

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փետրվարի 11–ին Փաստաբանների պալատում տեղի կունենա պալատի խորհրդի անդամների ընտրություն: Ի թիվս այլոց, խորհրդի ընտրություններին մասնակցելու դիմում են ներկայացրել Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը և նախկին գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանը, ովքեր պալատում հայտնաբերված ֆինանսական չարաշահումների աղմկահարույց պատմության մեջ ներգրավված անձինք են: Նշենք նաև, որ քաղաքացիական վեճից բացի, ներկայում գործով նաև քրեական գործ կա հարուցված, որն առայժմ գտնվում է նախաքննության փուլում: Այս պայմաններում հետաքրքիր է, թե ինչու են նրանք երկուսն էլ որոշում կայացրել մասնակցել պալատի խորհրդի ընտրություններին:
Պալատի նախկին գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ ինքը նախկինում երկու անգամ ընտրվել է խորհրդի կազմում:
«Այս անգամ էլ ցանկություն ունեցա կրկին առաջադրվել: Կընտրվեմ՝ լավ, չեմ ընտրվի՝ ոչինչ»,– ասաց Կ. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է դատական վեճերին, ապա դրանք երկուսն են: Մեկը դատաքննության փուլում է, մյուսը՝ նախաքննության: Նախկին հաշվապահը հույս ունի, որ Փաստաբանների պալատում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների հետ կապված քրեական գործի նախաքննության ընթացքում բոլոր հանգամանքները կպարզվեն:
«Ես հույս ունեմ, որ ում պատճառով ես հայտնվել եմ նման իրավիճակում՝ կորցրել եմ բնակարանս, ամբողջ գույքս, բոլոր իրական մեղավորներն ի հայտ կգան: Ես ուզում եմ, որպեսզի դրանից հետո գոնե կարողանամ իմ անունը փրկել»,– ասաց Կ. Սարգսյանը:
Հարցին, թե նման վեճի և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու պարագայում նույն խորհրդում ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի հետ համատեղ աշխատանքն ինքն ինչպես է պատկերացնում, առավել ևս, որ կան նաև անավարտ դատական ու քրեական գործեր, նախկին գլխավոր հաշվապահը պատասխանեց. «Ես Ռուբեն Սահակյանի հետ այս պահին կապ չունեմ, քանի որ նա ամեն ինչ անում է, որպեսզի ճնշում գործադրի ինձ վրա: Ես չգիտեմ, թե նա ինչու է դրել իր թեկնածությունը: Դա ինձ չի հետաքրքրում: Ես միայն ուզում եմ, որ պարզվեն բոլոր հարցերն ու մաքրվի ամեն ինչ: Ես 30 տարի է Փաստաբանների պալատում եմ աշխատել, նրան վստահել և ընդունել եմ որպես ծնող: Միշտ մտածում էի, որ վեճը դուրս չգա պալատի սահմաններից: Հետո տեսա, որ ամբողջ գործը բարդում են ինձ վրա, ես սկսեցի հրապարակային հանդես գալ»:
Գլխավոր հաշվապահի խոսքով՝ 2014 թ.–ի մարտին ֆինանսական ստուգումների արդյունքում 35 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, որից հետո էլ սկսվել է այս պատմությունը:
«Դրանից հետո ես սկսեցի բողոքել, հիմա էլ իբր թե 133 միլիոն դրամի խախտում է հայտնաբերվել: Բայց դա ոչ մասնագետների միջոցով է իրականացվել: Հիմա համալիր փորձաքննություն է նշանակված: Բոլոր չեքերը կան, ստորագրություններից առաջինը պալատի նախագահի ստորագրությունն է եղել, երկրորդը՝ իմը, երրորդը՝ գանձապահինը: Գործատու է ասել, ես էլ ստորագրել եմ, բայց ոչ մի գումար իմ մասով դուրս չի եկել պալատից: Բանկային չեքերը կան: Շինարարական աշխատանքեր են կատարել, մուտք չեն արել և այլն: Ամեն ինչ իր ժամանակին կպարզվի»,– ասաց Կ. Սահակյանը:
Այսքանից հետո, թեև նա կորցրել է իր վստահությունը Փաստաբանների պալատի նախկին նախագահի հանդեպ, սակայն կարծում է, որ երկար տարիներ համակարգում աշխատելուց հետո խորհրդի կազմում ընտրվելու հնարավորությունը լավ շանս է իր համար, որպեսզի կարողանա անկողնում պառկած հիվանդ ամուսնուն և երկու անչափահաս երեխաներին խնամելու գումար վաստակել:
Ի դեպ, հարգելով ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի խոսքի իրավունքը, մենք պատրաստվում ենք նաև նույն հարցադրումներն ուղղել նրան: Ուստիև առաջիկայում կներկայացնենք նաև Ռ. Սահակյանի տեսակետը, թե՛ նշված վեճի և թե՛ նրան հայրաբար վերաբերվող գլխավոր հաշվապահի մասին»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը
Ամենադիտված