Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերը Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցման Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ը Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Ուկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվել Սառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) 

«Փաստ». Մամեդյարովի մի քանի հայտարարության շուրջ

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովն արեց մի սենսացիոն հայտարարություն' «Բաքուն բանակցություններ է վարում' ներգրավելու միջազգային կազմակերպություններին հայկական բռնազավթումից ազատագրված տարածքների վերականգնմանը: Սա հեշտ գործընթաց չէ: Անհրաժեշտ է պատրաստել բոլոր առաջարկները, մտածել, թե ինչ ձևով ներգրավել միջազգային կազմակերպություններին այդ գործընթացին»: Ընդ որում՝ Մամեդյարովը սահմանել է հիմքը. «ՄԱԿ–ի բանաձևերում խնդրանք չկա, այնտեղ կա պահանջ ազատելու բռնազավթված տարածքները: Ես համոզված եմ, որ հերթով կազատագրենք բոլոր շրջանները»:
Բայց: Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի ԱԽ–ի չորս բանաձևերում, որոնց մասին անընդհատ խոսում է Ադրբեջանը, Հայաստանը հանդիսանում է միջնորդ, որը կարող է ազդել ԼՂ–ում հայկական ուժերի վրա: Մյուս կողմից, ինչպես գրում է ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը, «Բաքվում պնդում են, թե, իբր, բոլոր բանաձևերը պահանջում են հայկական զորքերի անվերապահ դուրսբերում, բայց դա այդպես չէ: Միայն հուլիսի 29–ի թիվ 853 բանաձևն է դա պահանջում: Ուրեմն ինչպե՞ս ստացվեց, որ «անվերապահ» բառն անհետացավ թիվ 874 և թիվ 884 բանաձևերից: Պատահականությո՞ւն էր: Մոռացա՞ն: Իսկ միգուցե պատճառն այն էր, որ կողմերից մեկը պարբերաբար խախտո՞ւմ էր գլխավոր պահանջը, այն է' դադարեցնել ռազմական գործողությունները: Ո՞վ կարող էր ապավինել ուժերի դուրսբերմանը, եթե մարտերը դադարեցված չեն: Իսկ ո՞վ չէր ցանկանում դրանք դադարեցնել: ՄԱԿ–ի ԱԽ–ն չէր կարող պարգևատրել իր բանաձևերը չկատարելու համար»:
Այսօր Բաքուն համոզել է իր քաղաքացիներին սեփական գործողությունների իրավաչափության մեջ, բայց չի կարողացել համոզել միջազգային հանրությանը, ով, ինչպես պարզվում է, այլ պատկերացում ունի ԼՂ հակամարտության մասին:
Հիմա, երբ Բաքուն հռչակում է «բոլոր բռնազավթված շրջանները հերթով ազատագրելու» սկզբունքը, փաստացի ձգտում է միակողմանի կերպով հակամարտությունը դուրս բերել ԵԱՀԿ ՄԽ իրավասության սահմաններից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը կարող է վերածվել «երկրորդ Ուկրաինայի»' այստեղից բխող բոլոր հետևանքներով: Ուստի չի բացառվում, որ ԵԱՀԿ ՄԽ–ն և միջազգային հանրությունը կսկսեն Ղարաբաղում կիրառել «Մինսկ–2» համաձայնությունների փորձը' նախաձեռնելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը' հաշվի առնելով ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի' ՄԱԿ–ի ԱԽ անդամների առաջարկները: Իսկ դա նշանակում է, որ բանակցային գործընթացին Ստեփանակերտի ներգրավումն անխուսափելի է: Այլ տարբերակ ուղղակի չկա:
Մի փոքր էլ' Մամեդյարովի մեկ այլ հայտարարության մասին: Վերջերս Մոսկվա այցելելուց և ՌԴ ԱԳ ղեկավար Լավրովի հետ հանդիպելուց հետո արդեն Բաքվում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ «չի կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայի բանակցությունները»: Ռուսական Regnum–ի տվյալներով' Բաքուն ցանկացել էր, որ Մոսկվան հնարավորություն գտներ' չեղյալ հայտարարելու Լավրովի այն հայտարարությունը, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործը չէ»: Սակայն ՌԴ ԱԳՆ–ն մերժել էր Բաքվին, քանի որ Լավրովի այդ հայտարարությունն ունի սկզբունքային նշանակություն և հակամարտության գոյությունից ի վեր հնչել է առաջին անգամ:
Մամեդյարովը նաև հայտարարել է, որ «Մոսկվան փորձում է կազմակերպել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ ղեկավարների հանդիպում, և Բաքուն իր համաձայնությունը տվել է»: Միաժամանակ հայտնել է, որ «փետրվարի 17–19–ը Մյունխենում կկայանա Անվտանգության խորհրդաժողով, որի շրջանակներում ծրագրվում է հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»:
Այս տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, բայց որոշ կարևոր վերապահումներով. «Միջնորդներն առաջարկել են հանդիպել Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում, նաև առաջարկել են հանդիպում կազմակերպել Ադրբեջանի ԱԳ ղեկավարի հետ: Մենք, իհարկե, երբեք չենք հրաժարվում նման հանդիպումներից: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցի նախարարի հետ հանդիպմանը, ապա այժմ ոչինչ չեմ կարող ասել»:
Այնպես որ, առաջիկայում իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով: Առաջին' Մոսկվայի առաջարկը' անցկացնելու ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների եռակողմ հանդիպում, երկրորդ' Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հնարավոր հանդիպում Մյունխենում' Մինսկի խմբի առաջարկով»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները
Ամենադիտված