Մոուրինյուն չի դիմել «Յունայթեդ»-ի ղեկավարությանը Գրիզմանին ձեռք բերելու հարցով
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված չէ «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացի մասնագետը չի խնդրել ակումբի ղեկավարությանը՝ ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին: Մոուրինյուն համոզված չէ, որ Գրիզմանը կկարողանա հարմարվել մանչեսթերյան թիմի խաղաոճին: Մուրինյուի հետ ակումբում բոլորը չէ, որ համաձայն են:
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Գրիզմանն ու անգլիական ակումբը համաձայնության են եկել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու