Արթուր Յուսպաշյանը` «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Յուսպաշյանը համալրել է «Գանձասար-Կապան»-ը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը կապանյան թիմի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել։ Նշենք, որ Յուսպաշյանի վերջին ակումբը եղել է Կիպրոսի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Անագենիս» թիմը, որի կազմում նա 10 հանդիպում է անցկացրել։
Հավելենք, որ Յուսպաշյանը «Փյունիկ»-ի դպրոցի սան է, որի առաջին թիմի կազմում անցկացրել է 10 մրցաշրջանը, մասնակցել է բարձրագույն խմբի առաջնության 214 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ։
Ազգային հավաքականի մարզաշապիկով 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 11 անգամ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու