«Ժառանգության» խորհուրդն ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում է կայացրել
Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցի դաշինքով: Կուսակցության վարչության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Թե որ դաշինքի հետ մենք կմասնակցենք ընտրություններին, կարող եմ ասել, որ մենք վերջնական ճշգրտումների համար պաշտոնական բանակցողներ ունենք, որոնք լիազորված են կուսակլցության խորհրդի կողմից»,- նշեց Մարտիրոսյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը վերաբերվել Զարուհի Փոստանջյանը, ով կողմնակից է միայնակ մասնակցելու տարբերակին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ առանձին մասնակցելու կողմնակից է ոչ միայն Զարուհի Փոստանջյանը, սակայն խորհուրդը բացարձակ մեծամասնությամբ որոշում է կայացրել մասնակցել դաշինքով:
Անդրադառնալով հարցին՝ կմասնակցի՞ Զարուհի Փոստանջյանն ընտրություններին, եթե կուսակցությունը որոշել է դաշինք կազմել այլ ուժերի հետ' Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենք այդ հարցը չեն քննարկել և խորհուրդ տվեց հարցն ուղղել Փոստանջյանին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ