Ժպտացե՛ք, դիլխոր մի եղեք. վարչապետը Գյումրիում 500 հազար դոլար է ներդնելու (տեսանյութեր)
Հասարակություն
armtimes.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 3-ին, աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը:
Վարչապետի առաջին կանգառը Գյումրու «Շիրակ» օդանավակայանը եղավ: Մտադրություն կա այս օդանավակայանը դարձնել միջազգային չափանիշերին համապատասխան: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ «Արմենիա» օդանավակայանների «Շիրակ» մասնաճյուղում 10 միլիոն դոլարի չափով գումար է ներդրվելու: 2017 թվականի ընթացքում նշյալ գումարից, ըստ Կարապետյանի՝ ներդրվելու է միայն 2-3 միլիոնը:
«Համառորեն պետք է ավիաընկերությունների գտնել, որոնք Գյումրիից թռիչքներ կիրականացնեն: Կասկածում եք, որ չենք գտնի՞: Տեսեք՝ դրսում ինչ ֆանտաստիկ եղանակ է, մի կասկածեք»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Կարեն Կարապետյանը:
Կառավարությունը Գյումրիում, բացի օդանավակայանից մեկ այլ ներդրումային ծրագիր էլ է ցանկանում կյանքի կոչել: Նախատեսվում է Գյումրու «Կումայրի» պատմական արգելոց-թանգարանի տարածքում գտնվող երկու՝ Շիրազի եւ Ռուսթավելի փողոցներում գտնվող պատմական շինություններում ստեղծել մշակութային, ժամանցային, սննդի եւ ուսումնական կենտրոններ: Նպատակը աշխատատեղերի ստեղծումն է եւ պատմական շենք-շինությունների պահպանումը:
Տեսանյութը՝ GALA TV-ի.
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ