«Փաստ». Ջերմուկում «տիտանների» մրցակցություն է սպասվում
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար: Փողատերերն էլ հանրապետական կուսակցությունից են: Էս տարածքի ժողովուրդը մի քանի կոպեկ իսկապես կշահի: Այստեղ իրար դեմ կպայքարեն «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը և Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ», Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցային համալիրների սեփականատեր Սարգսյան եղբայրները:
Եղբայրներից մեկը, հավանաբար Սամվել Սարգսյանը, ով նախկինում Վայոց ձորի մարզպետն էր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կպայքարի նույն ցուցակում ընդգրկված Աշոտ Արսենյանի դեմ:
Հասկանալի է, որ այլ կուսակցությունները այս տարածաշրջանում գրեթե անելիք չունեն: Աշոտը հաղթի' Հանրապետականը կշահի, Սարգսյանները հաղթեն' Հանրապետականը կշահի...»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ