Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից ԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFP Google Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացել Պաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկը Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում ԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. Մատվիենկո Վրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացել «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը 

«Փաստ». Փաստաբանների պալատի նախկին նախագահը հետամուտ կլինի, որ մեղավորները պատասխան տան

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 11–ին Փաստաբանների պալատում տեղի են ունենալու պալատի խորհրդի ընտրություններ, որին մասնակցելու դիմում են ներկայացրել ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը և պալատի նախկին գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանը: Նշված անձերի մասնակցությունն այնքանով է ուշագրավ, որ Սահակյանի պահանջով քրեական գործ կա հարուցված՝ Կարինե Սարգսյանի կողմից ֆինանսական չարաշահումներ կատարելու փաստի առթիվ և այս պահին նախաքննություն է ընթանում:

«Փաստ» օրաթերթի փետրվարի 3–ի' թիվ 18–ում մենք արդեն ներկայացրել ենք պալատի նախկին գլխավոր հաշվապահի տեսակետը: Հավասարության սկզբունքը չխախտելու համար այս անգամ ներկայացնում ենք Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի տեսակետը:

«Փաստի» հետ զրույցում Ռուբեն Սահակյանը տեղեկացրեց, որ պալատի նախկին գլխավոր հաշվապահի գործողություններում հանցակազմի հատկանիշներ տեսնելով և նկատի ունենալով, որ Կարինե Սարգսյանը մամուլում զրպարտչական լուրեր է տարածել իր մասին, դիմել է գլխավոր դատախազություն, հրապարակման մեջ նշվածի փաստի առթիվ քրեական գործ հարուցելու խնդրանքով: Իր դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ և ներկա պահին նախաքննությունը դեռևս շարունակվում է:

«Ես հույս ունեմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն, որի արդյունքում ամեն ինչ կբացահայտվի: Ես հետամուտ եմ լինելու, որ մեղավորները պատասխան տան: Ես անգամ արդարանալու որևէ անհրաժեշտություն չունեմ, ինձ ճանաչող, իմ գործունեությանը ծանոթ բոլորին ամեն ինչ պարզ է: Իսկ տարածվող զրպարտությունների աղբյուրն ու դրդապատճառը ինձ համար արդեն պարզ է, իմ խոսքերի ապացույցներն ունեմ: Կգա ժամանակը ես դրանք կհրապարակեմ»,– ասաց Ռ. Սահակյանը:

Նա նաև նշեց, որ իր ձեռքի տակ եղած փաստերի մի մասն արդեն ներկայացրել է նախաքննական մարմին, որտեղից շատ բան պարզ է դառնում: Ինչ վերաբերվում է պալատի նախկին գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանի հայտարարություններին, որոնք նա հնչեցրել է նաև «Փաստի» հետ զրույցում, ապա Ռ.Սահակյանը դրանց անգամ անդրադառնալ չի ցանկանում, քանի որ դրանց ծանոթացող ցանկացած մարդու համար էլ ակնհայտ է, որ դրանցում որևէ տրամաբանության նշույլ չկա:

«Այդ գումարները 100 դրամ չեն, 1000 դրամ չեն, մեկ միլիոն դրամ չեն, տասնյակ միլիոնների մասին է խոսքը: Դրանից հետո Սահակյանը գնաց պալատից, իսկ ինչո՞ւ Կարինե Սարգսյանը չասաց՝ Սահակյան, բա փողե՞րը: Դու գնում ես, բա ինչո՞ւ ես ինձ այդքան պակասորդի հետ թողնում միայնակ: Ես մի անգամ նրան հանդիպեցի փողոցում և հարցրեցի՝ Կարինե, ի՞նչ խղճով ես ինձ զրպարտում: Նա պատասխանեց՝ բա ի՞նչ անեմ, երեխաներս դուրսը մնա՞ն»,– ասում է Ռ. Սահակյանը:

Ռ. Սահակյանին ոչ միայն հանգիստ չի տալիս, այլև շատ է հուզում հարցը, թե ինչպես կարող էր Կ. Սարգսյանն իրեն զրպարտել:
«Այդ հարցի պատասխանը նախաքննությունն է տալու՝ ակամայից: Կգա օրը, ես մատս կդնեմ այդ հարցերի պատասխանների վրա և բոլոր այն մարդիկ, ովքեր վայրահաչում են, որ ես առնչություն ունեմ այդ պակասորդի հետ, կլռեն: Կգա ժամանակը, որ ես կներկայացնեմ այն փաստական տվյալները, որոնք կվկայեն շատ բաների մասին»,– ասաց Ռ. Սահակյանը:

Նա նաև նշեց, որ առնվազն 60 զանազան բնույթի փաստական տվյալ կա իր ձեռքի տակ, որոնք կվկայեն այն մասին, որ ինքը որևէ առնչություն չունի պալատում հայտնաբերված պակասորդի հետ և չէր կարող այդ մասին տեղյակ լինել, բացի այդ իր անունը այդ ամենի հետ կապվում է հատուկ ուղղորդմամբ:

«Իմ առնչությունը միայն այն է, որ դա եղել է իմ և պալատի ներկայի նախագահի պաշտոնավարման օրոք: Ես ցավում եմ, որ այս օրերին պալատի խորհրդի անդամության որոշ թեկնածուներ չտիրապետելով փաստերին, իսկ որոշ դեպքերում լավ էլ տեղյակ լինելով, որ դա զրպարտություն է, շահարկում են այն իրենց նախընտրական նպատակներով, բայց նաև վստահ եմ, որ ժամանակը կգա և ամեն ինչ իր տեղը կընկնի»,– ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացման
Ամենադիտված