«Ժամանակ». Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու համար նոր պաշտոն ստեղծելու գործին
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հինգշաբթի օրը կառավարությունը հավանություն տվեց Չինաստանում Հայաստանի առեւտրային կցորդի հաստիք ստեղծելու նախագծին: Օրերս մենք տեղեկացրել էինք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու՝ Հրանտ Աբաջյանի համար նոր պաշտոն ստեղծելու գործին եւ ցանկանում է որդուն տեսնել կարեւոր պաշտոնում։
Փաստորեն, նրա ջանքերն ապարդյուն չեն անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ հենց նրա որդին էլ կզբաղեցնի նորաստեղծ պաշտոնը։ Չինաստանում Հայաստանի առեւտրային կցորդի նստավայրը լինելու է Պեկինը։
Ի դեպ, Հերմինե Նաղդալյանը օրերս հաստատել էր, որ իր որդին՝ Հրանտը, ապրում եւ սովորում է Չինաստանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ