«Հրապարակ». «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդունել է ՀԱԿ-ի առաջարկը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես բոլոր կուսակցությունները, ՀԱԿ-ը ևս ռեյտինգային թեկնածուներ է փնտրում։ Բանակցում են ակտիվ անհատների հետ։ Առաջարկ է արվել նաև հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին, նա մերժել է։ Ինչո՞ւ։ «Հարցը երկար չի քննարկվել և փակվել է, ես իմ գործն ունեմ, ես ՀՀ քաղաքացի եմ մնում»,– ասաց Գյուրջինյանը։ Մերժեցիք քաղաքականությունը։ «Ուզենք, թե չուզենք՝ բոլորս էլ այնտեղ ենք ինչ-որ կերպ, բայց այդտեղ չեմ ուզում»։ Խնդիրը ՀԱԿ-ի՞ հետ է կապված. «Բացարձակորեն, խնդիրն իմ մեջ էր, ես չկամ քաղաքական, կուսակցական բաների մեջ»։ Փոխարենը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդունել է ՀԱԿ-ի առաջարկը, նա կմասնակցի ռեյտինգայինով Զեյթուն-Նոր Նորք կամ Կենտրոն տարածքներից մեկում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ