Փորձում եմ անել առավելագույնը. Մխիթարյան
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky Sports-ին տված հարցազրույցում խոսել է մանչեսթերյան կյանքի մասին.
«Մանչեսթերում իսկապես վայելում եմ կյանքը, մարզումները, խաղերը: Յուրաքանչյուր խաղում փորձում եմ անել առավելագույնը, քանի որ դա կարևոր է ինձ, երկրպագուների և ակումբի համար: Միգուցե ամեն խաղում դա չի ստացվում, սակայն շարունակում եմ աշխատել և բարելավել խաղս:
Ֆուտբոլիստները շատ ընկերասեր են: Կարող ես շատ արագ հարմարվել այստեղ, քանի որ բոլորը, յուրաքանչյուրը՝ փորձում է օգնել քեզ: Եթե խնդիրներ ունես, ակումբը փորձում է լուծումներ գտնել: Այստեղ տեղափոխվելուց մեկ-երկու ամիս անց զգում էի, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մի մասն եմ»,- նշել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու