Ինչն է ստիպել երեք երեխաների հորը՝ անասնագոմում ինքնասպանություն գործել
Արտակարգ Պատահար
Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ համայնքում այսօր ինքնասպանության դեպք է գրանցվել: 51-ամյա տղամարդուն գտել են գոմում կախված վիճակում:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում համայնքապետ Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ ինքնասպանություն գործած տղամարդն իրենց համագյուղացին էր, ամուսնացած էր, ուներ երեք երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա. «Աղջիկներն ամուսնացած են, տղան էլ զորակոչիկ է: Չգիտեմ, թե ինչը կարող էր պատճառ լինել»:
Գյուղապետի փոխանցմամբ՝ ընտանիքն ապրում էր սոցիալական նորմալ պայմաններում, «փողի խնդիր չունեին, որ դրա պատճառով դիմեր ինքնասպանության»:
Հարությունյանը նաև հավելեց, որ տղամարդը ոչ մի հոգեկան խնդիր չուներ:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ