Չարժե փորձել իրականացնել անիրական տրանսֆերներ. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է թիմի տրանսֆերային գործունեությանը և նշել.
«Կարծում եմ` փետրվարին տրանսֆերային շուկայի մասին խոսելն իմաստ չունի: Գիտեմ ինչ եմ ուզում: Թիմում աշխատում եմ արդեն 7 ամիս և ավելի լավ եմ ճանաչում այն: Տրանսֆերային շուկայում պետք է լինել իրատես և չարժե փորձել իրականացնել անիրական տրանսֆերներ: Ինձ դուր չի գալիս, որ իմ ակումբը կապում են այնպիսի տրանսֆերային գործարքների հետ, որոնք հնարավոր չէ իրականացնել: Դա ժամանակի անիմաստ վատնում է: Հիմա մենք կենտրոնացած ենք ընթացիկ մրցաշրջանի վրա` այն ֆուտբոլիստներով, ովքեր թիմում են», -Մոուրինյուի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու