Ինքնասպանություն գործած կինը երեք մանկահասակ երեխա ուներ. ինչ է պատմում գյուղապետը
Արտակարգ Պատահար
Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում փետրվարի 3-ին ողբերգական դեպք է գրանցվել: Տանը կից անասնագոմում առաստաղի փայտերից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 27-ամյա բնակչուհին:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում գյուղապետ Խորեն Կիրակոսյանը դեպքի մասին ասաց, որ պատկերացում անգամ չունի, թե ինչը կարող էր 27-ամյա կնոջը դրդել ինքնասպանության:
Գյուղապետի խոսքով՝ կինն ամուսնացած էր, ուներ երեք երեխա, մեծը դպրոցական է: «Ամուսնու հետ հարաբերությունները նորմալ են եղել, խնդիր չի եղել, որ ասեմ՝ դրա պատճառով է ինքնասպանություն գործել: Միգուցե իր հետ է խնդիր եղել, չգիտեմ»,- ասաց Կիրակոսյանը:
Իսկ հարցին՝ կնոջ մոտ տարօրինակ վարքագիծ երբևէ նկատվե՞լ է, համայնքապետն ասաց. «Էդպես՝ չէ, նորմալ, ինչքանով որ ես եմ տեղյակ՝ ինքը շատ համեստ աղջիկ էր, բայց շփում էդքան չի եղել, չգիտեմ: «Իրեն չեմ ճանաչում: Անուն ազգանունն էլ չգիտեմ, իր ընտանիքը գիտեմ, սկեսրայրի անուն ազգանունը կարող եմ ասել, ամուսնու, բայց իրենը չգիտեմ, չեմ ճանաչում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ