ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Խուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցել Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին Գերմանիայում խարդախները կոտրել են ֆինանսների նախկին նախարարի ֆեյսբուքյան էջը Վարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքի ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Նոյյան տապան» նոր արծաթե ներդրումային դրամը Շենգավիթ թաղամասի լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք «Այս դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ». Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրոպական խորհրդարանում ԿԳՄՍՆ-ն մեկնարկում է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման ծրագիրը Աղանդավորները սկսել են եկեղեցու վրա հարձակվել. Տեր Մանուկ քահանա Զեյնալյան Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ Դավթաշենում 16-ամյա աղջկա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 

Հակոբ Ավետիքյան. «Գագիկ Ծառուկյանի դաշինքի մոտեցումները հոգեհարազատ են մեզ»

Քաղաքական

-Մօտ օրերս կը սպասուի Գագիկ Ծառուկեանի շուրջ ձեւաւորուող դաշինքի անդամ կուսակցութիւններու մասնակցութեամբ համաձայնագրի ստորագրում, որոնցմէ մէկը, ինչպէս աւելի շուտ յայտարարուած է, ՌԱԿ-ն է։ Վերջին օրերուն կուսակցութեան մէջ այս առումով խորհրդակցութիւններ տեղի կ’ունենան, աւելի յստակութիւն մտա՞ւ դաշինքին հետ համագործակցութեան հետ կապուած։

-Նախորդ շաբաթավերջ, ճիշտ էք, ունեցանք Կեդրոնական վարչութեան երկօրեայ նիստեր։ Բացի անկէ՝ մենք երկու հեռախօսաժողովներ ունեցած ենք Սփիւռքի մեր ընկերներուն հետ, միասին պարզեցուցած ենք մեր տեսակէտները։ Որոշումը, ճիշտ է, մերն է, բայց անոնց տեսակէտը նոյնպէս կարեւոր է, որովհետեւ նոր պէտք չէ բացատրել՝ մենք ցանցային կուսակցութիւն ենք։ Ճիշտ է՝ Կեդրոնական վարչութիւնը Հայաստան կը գտնուի, բայց պէտք է խորհրդակցիլ դուրսի կառոյցներուն եւ յատկապէս ՌԱԿ Գերագոյն խորհուրդին հետ։ Եւ մենք, խորքային քննարկումներէ ետք որոշեցինք միանալ Գագիկ Ծառուկեանի գլխաւորած դաշինքին։

Արդէն իսկ աշխատանքներ կը կատարենք՝ տեղերու մէջ ունենալու համար մեր շտաբները եւ մրցունակ թեկնածուներ, որոնց կազմը արդէն վճռած ենք։ Բոլոր պատրաստութիւնները կը տեսնենք, որպէսզի կարողանանք արժանապատիւ կերպով ներկայացնել ե՛ւ մեր կուսակցութեան, ե’ւ դաշինքի ընդհանուր տեսակէտները ժողովուրդին։ Այս առումով պէտք է մեկնաբանեմ մեր ընտրութեան իմաստը, պատճառաբանեմ դաշինքին միանալու պարագան։

Այստեղ հաշուի առնուեցաւ քանի մը հանգամանք։ Նախ, ինչպէս պարոն Ծառուկեան ձեւակերպած է, ինք կը ներկայանայ ընտրութիւններուն Հայաստան-Արցախ-Սփիւռք միասնութեան դիրքերէն։ Ճիշտ է, Սփիւռքն իրաւունք չունի մասնակցելու քուէարկութիւններուն, բայց բարոյական առումով խիստ կարեւոր է այդ եռամիասնութեան դիրքերէն հանդէս գալը։ Գ․ Ծառուկեանի նպատակաուղղուածութիւնը դէպի այս եռամիասնութիւնը ոչ միայն զարգացնելուն, այլեւ արդիւնաւորելուն պիտի ծառայէ, որովհետեւ հայութիւնը մէկ ամբողջութիւն է, եւ այս նոյնական է մեր 95-ամեայ գաղափարախօսութեան, այդ մեր կուսակցութեան հոգեհարազատ է։

Երկրորդ․ Ծառուկեանի գլխաւորած դաշինքը ոչ թէ ջղաձիգ կեցուածք կամ արտայայտութիւններ թոյլ կու տայ, այլ կառուցողական երկխօսութեան կողմնակցութիւն, որ մեզի համար շատ արժէքաւոր է՝ քաղաքական համախոհութիւն ստեղծելու պետական եւ ազգային կարեւորագոյն հարցերուն մէջ։ Երրորդ․ ան արտագաղթի հոսանքի առաջքն առնելու մտահոգութիւն ունի, որ նաեւ մեր մտահոգութիւնն է։ Առաւել եւս՝ մենք կը կարծենք, որ արտագաղթը ոչ միայն հնարաւոր է կասեցնել, ճիշտ ուղղութեամբ քայլեր ձեռնարկելով, այլ նաեւ յիշեցնեմ՝ ՌԱԿ կազմակերպութիւն մըն է, որ 1946-47 թուականներուն գլխաւորած է ներգաղթի շարժումը, այնպէս որ՝ այսօր իսկապէս պէտք է ընդհակառակը՝ ներգաղթի՛ համար հող ստեղծենք, արտագաղթածները, սփիւռքահայութիւնը (նաեւ Ռուսիա նկատի ունիմ) վերադարձնելու հայրենիք։ Այս երկրի ապագան իր հողին վրայ ապրող ժողովուրդն է։ Ծառուկեանի մատնանշած այս ուղղութիւնները մեզի համար խիստ գրաւիչ են։

-«Ոչ ջղաձիգ» բառն օգտագործեցիք, բայց քաղաքական դաշտն, իրօք, հիմա կը ջղաձգուի, փոխադարձ խանդ կայ, դաշինքներու ձեւաւորման գործընթացը կ’ուղեկցուի տարբեր խարդաւանքներով։ Այս առթիւ յիշեմ Ձեր հարցազրոյցը «1in․am»ին հետ, 24 Յունուարին, ուր Դուք դաշինքներ կազմելու տարբեր դրսեւորումներու առումով ըսած էիք, թէ իւրաքանչիւր քաղաքական կազմակերպութիւն կ’աշխատի որքան հնարաւոր է շատ թիւով մարդոցմով խցկուիլ ապագայ խորհրդարան՝ հաւանաբար նկատի ունենալով ամենաանհաւանական միաւորումները։ Յետոյ փորձեր եղան այդ «խցկուիլ» բառը կապել Ձեր կուսակցութեան ընտրութեան հետ։

– Ճշդեմ, որ այդ հարցազրոյցը 24 Յունուարէն առաջ տուած եմ, այդ ժամանակ մենք տակաւին վերջնականապէս չէինք կողմնորոշուած։ Եւ լրագրողի հարցերուն պատասխանած եմ նախ որպէս լրագրող, եւ ինչ-որ տեղ՝ որպէս մեկնաբան։ Իմ դիտարկումներս եղած են դաշինքներ կազմելու այդ օրերու իրարանցումին եւ այն ուռճացնելու, գաղափարական նոյնութիւնները նկատի չառնելու եւ ապագայ Ազգային ժողովին մէջ տեղ գտնելու ձգտումին վերաբերեալ։ Ես բացատրած եմ պատկերաւոր կերպով։ Անպարկեշտ բան է լրագրութեան տեսակէտէն՝ բնագիրէն դուրս վերցնել տարբեր միտքեր եւ ըստ սեփական յարմարութեան՝ վերնագիր ստեղծել, այնինչ բնագրին մէջ այդ միտքերու նշանակութիւնն այլ էր։ Իսկ մեր կուսակցութեան վերջնական որոշումը կայացուցած ենք շատ աւելի ուշ՝ նկատի ունենալով «Ծառուկեան դաշինք»ի բոլոր այն մօտեցումները, որոնք հոգեհարազատ են մեզի։

-Այդ պարագային, վերադառնանք «1in.am»ի նոյն զրոյցին, ուր կ’ըսէք, թէ Ծառուկեան ցոյց տուած է, որ ինք կրնայ մարդաշատ խմբաւորում ապահովել, հետեւաբար արժանի է, որ լուրջ մօտենանք այդ քաղաքական անձնաւորութեան։
-Ես ոչ միայն այդ կարծիքին եմ, այլ յիշեցնեմ, որ մէկ այլ հարցազրոյց ալ տուած եմ այդ նոյն օրերուն, մինչեւ մեր դիրքորոշումը յստակեցնելը Ծառուկեան դաշինքին միանալու առումով, «lurer.com»ին, ուր խօսած եմ զուտ ընտրական թեմայով։ Եւ ապագայ խմբակցութեան շահերէն ելլելով, ըսած եմ, թէ պարոն Ծառուկեանի գլխաւոր առաւելութիւններէն մէկն այն է, որ այլ քաղաքական գործիչներու նման ժողովուրդի վստահութեան քուէն, տրուած ձայները փոշիացնողը չէ։

Իսկ ինչ կը վերաբերի Սփիւռքի ՌԱԿ տեղական կառոյցներուն, պէտք է նշեմ, որ տեղական ընտրական հարցերու մէջ իւրաքանչիւր շրջանակ ինք կ’որոշէ իր ընելիքը, քանի որ բոլորէն աւելի լաւ ինք գիտէ իր տեղական պայմաններն ու քաղաքական դասաւորումները։ Աւելի յստակեցնելու համար ըսեմ, օրինակ, որ յառաջիկայ Մայիսին Լիբանանի մէջ տեղի պիտի ունենան խորհրդարանական ընտրութիւններ, եւ ՌԱԿ տեղի կառոյցը ինք պիտի որոշէ իր մասնակցութեան ձեւն ու կերպը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԶախարովան «կամավորների կոալիցիա»-ն համեմատել է Սոդոմի և Գոմորի հետLiberty Times. Թայվանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Jinfeng-1 կամիկաձե անօդաչու թռչող սարքի արտադրության շուրջԽուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցելԲրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր ԷքսերջյանինԳերմանիայում խարդախները կոտրել են ֆինանսների նախկին նախարարի ֆեյսբուքյան էջըԻրաքում անօդաչու թռչող սարք է կործանվելՎարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքիԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Նոյյան տապան» նոր արծաթե ներդրումային դրամըՇենգավիթ թաղամասի լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք«Այս դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ». Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրոպական խորհրդարանումՀարավային Կորեայի նախագահը խոստովանել է, որ տուն չունիԿԳՄՍՆ-ն մեկնարկում է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման ծրագիրըԿառավարությունը կվերանայի Ոստիկանության գվարդիայի ծառայողների հավելավճարների կարգըԻրանում ԱՄՆ-ի հետ նոր սրման հետևանքով վիրավորվել է 260 մարդԱղանդավորները սկսել են եկեղեցու վրա հարձակվել. Տեր Մանուկ քահանա ԶեյնալյանԿառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴԴավթաշենում 16-ամյա աղջկա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելՖիդանը Կիևում կհայտարարի, որ Սև ծովում նավերի վրա հարձակումները անընդունելի ենՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըՊրահայի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով 17 մարդ վիրավորվել էՔՊ խմբակցությունն այսօր էլ չի ներկայացրել Գյումրու ավագանու նիստինԾառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրելԻրանի զինված ուժերը հայտարարել են, որ չեն դադարեցնի ամերիկյան բազաների վրա հարձակումները մինչև վերջնական հաղթանակի հասնելըՀիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ ՍողոյանՎերջին օրերին Իրանում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 30 մարդ Փորձում են համոզել՝ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալուԴրսից պահում են Նիկոլ Փաշինյանին՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ․ Անդրանիկ ԹևանյանFT․ Եվրամիությունը թույլատրել է Կիևին իր վարկը ծախսել անօդաչու թռչող սարքերի համար չինական բաղադրիչների վրա«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը․ հայրը ողջ է, տատիկը մահացել էԿասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԴատապարտյալին այցելած փաստաբանի մոտից արգելված իրեր են հայտնաբերվելFars. ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի բազային Գրոսմայստեր Անդրիասյանը «World Open 2026» շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականըՊարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների ևս մի խումբ. լուսանկարներԴավթաշենի համայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխելՈՒՂԻՂ․ «Քաղաքական գործընթացները Հայաստանում»․ քննարկվում են ավտորիտարիզմի միտումները ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում գործողությունները կրճատելու թույլտվություն է տվելՀԷՑ-ը 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է անումԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցումՄբապե. Այս ֆիասկոյից հետո մենք պետք է գլուխներս բարձրացնենքՖոն դեր Լայենը ժամանել է ԿիևԿենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարարՑավալի է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքից․ ԾառուկյանՄակրոնը շնորհավորել է Իսպանիային Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ19-ամյա «Շումախերի» խափանման միջոցը փոխվել է. դատարանը կիրառել է վարչական վերահսկողությունբԻսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում էՄԻՊ կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրիցFT. Իրանի հետ հակամարտությունը կարող է արժեզրկել Թրամփի երկրորդ ժամկետը«88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
Ամենադիտված