Ի՞նչ է պատահել երգիչ Ֆորշին. մանրամասներ
Հասարակություն
Ժամեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ «Ֆորշ» ակումբում երգելու ժամանակ երգիչ Ֆորշի ինքնազգացողությունը վատացել է:
Երգելու ընթացքում Ֆորշը գունատվել է, ընկերներն իջեցրել են բեմից։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Ֆորշ» ակումբի աշխատակցուհին՝ Աննան հաստատեց տարածված լուրը, ըստ որի՝ Ֆորշի ինքնազգացողությունը վատացել է, սակայն հերքեց այն տեղեկությունները, որ վերջինս եղել է «Ֆորշ» ակումբի բեմի վրա երգելիս:
«Ֆորշը եղել է երաժիշտների սենյակում, որտեղ հետազոտել են, ամեն բան նորմալ էր, որից հետո գնացել է տուն հանգստանալու», - ասաց ակումբի աշխատակցուհին՝ ավելացնելով՝ ապատեղեկատվություն է նաև այն, որ վերջինիս տեղափոխել են հիվանդանոց:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ