Black Sabbath ռոք-խումբը վերջին համերգն է տվել
Գիտություն և Մշակույթ
Բրիտանական Black Sabbath ռոք-խումբն ավարտել է համերգային գործունեությունը։
Փետրվարի 4-ին երաժիշտների համար հայրենի Բիրմինգհեմում կայացել է վերջին համերգը՝ The End խորագրով հրաժեշտի համաշխարհային շրջագայության շրջանակներում։ Համերգը կայացել է Genting Arena-ում, որը տեղավորում է ավելի քան 15 հազար մարդ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Black Sabbath խումբն ստեղծվել է 1968 թվականին անգլիական Բիրմինգհեմ քաղաքում։ Խմբի սկզբնական կազմում էին կիթառահար և երաժշտության հեղինակ Թոնի Այոմին, բաս-կիթառահար և տեքստերի հեղինակ Գիզեր Բաթլերը, մենակատար Օզզի Օսբորնը և հարվածայիններ նվագող Բիլ Ուորդը։ Երաժիշները նկատելի ազդեցություն են թողել հեվի-մեթալ ոճի զարգացման վրա։
2014 թվականի սեպտեմբերին խումբը հայտարարել է, որ կձայնագրի իր վերջին ալբոմը և դրանով կմեկնի հրաժեշտի շրջագայության։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)