Մխիթարյանի գոլը, գոլային փոխանցումն ու «Յունայթեդի» խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Լեսթերը» տնային խաղում խոշոր՝ 0:3 հաշվով, պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հանդիպման հաշիվը բացվեց 42-րդ րոպեին. «Կարմիր սատանաներին» առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը: Երկու րոպե անց Զլատան Իբրահիմովիչը կրկնապատկեց հյուրերի գոլային առավելությունը:
Իսկ հանդիպման 49-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագի արդյունավետ փոխանցումը եզրափակեց Խուան Մատան:
Այս հաղթանակից հետո Մոուրինյուի թիմը 45 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը:



















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում