«Փաստ». Գագիկ Մելիքյանի հուսահատ ջանքերը
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մենք արդեն գրել ենք, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանին ՀՀԿ վերնախավը որոշել է չընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում: Որոշ ժամանակ անց իրավիճակ փոխվեց, և Մելիքյանը որոշեց իր թեկնածությունն առաջադրել հայրենի Տավուշում' ՀՀԿ ռեյտինգային ցուցակով:
«Փաստի» տեղեկություններով' տեղում ուսումնասիրելով իրավիճակն ու իր հնարավորությունները, Գագիկ Մելիքյանը համոզվեց, որ իր «կողքին կանգնող» չկա և անիմաստ է ռեյտինգայինով առաջադրվելը:
Մելիքյանն այժմ բոլոր հնարավոր միջոցներով փորձում է իր անունն ամրագրել ՀՀԿ համամասնական ցուցակում, որպեսզի հույսի ինչ–որ նշույլ ունենա»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ