Վարչապետը կուսակիցներին խստագույնս զգուշացրեց «արջի ծառայություններ» չմատուցել
Քաղաքական
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին՝ գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետարաններին խստագույնս հանձնարարեց ադմինիստրատիվ ռեսուրսը չօգտագործել նախընտրական քարոզչության գործընթացում: «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են քարոզչության համար, մտնում նախ ընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում: Հատուկ ուշադրություն դարձրեք այդ խնդրին»,- գործադիրի նիստի մեկնարկին ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները' փետրվարի 16-26-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ