Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումը Shein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարի Ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Վաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինի Սուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպանների Երևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել Բենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացել Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվել Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը 

Սեփական սկզբունքներին հավատարիմ…

Վերլուծական

Արդեն հայտնի է, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, ով, պետք է նկատել՝ այս պաշտոնում պաշտոնավարել է մոտ տասը տարի, հրաժարական է տվել. ԱԺ քառօրյայի վերջին նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Թե ինչով է պայմանավորված Զաքարյանի՝ միգուցե շատերի համար անակնկալ այս քայլն, անկասկած, ակնհայտ է. սա, թերևս, ընտրական պրոցեսներին ընդառաջ կատարված խրոխտ քայլ էր, որով, ըստ էության, ևս մեկ անգամ ապացուցվում է Զաքարյանի սկզբունքայնությունն ու անդավաճանությունը՝ դավանած արժեքներին ու բարձր բարոյական հատկանիշներին՝ մի բան, որն, ինչպես հայտնի է, չափազանց հազվագյուտ երևույթ է մեր իրականության պայմաններում:

Զաքարյանի որոշումը՝ կանգնելու իր վաղեմի բարեկամ Գագիկ Ծառուկյանի կողքին, անխոս, վերջինիս կողմից գլխավորած քաղաքական ուժի համար ունենալու է հսկայական նշանակություն ոչ միայն բարոյական իմաստով, այլև, որ ոչ պակաս կարևոր է՝ մարդկային ռեսուրսների առումով. պետք չէ մոռանալ՝ Զաքարյանը մեկն է, ով, շնորհիվ իր բարձր մասնագիտական կարողությունների ու պետական կառավարման համակարգում երկար տարիների աշխատանքային փորձառության, ռեսուրսային իմաստով ուղղակի անփոխարինելի կարող էր լինել ցանկացած քաղաքական ուժի համար:

Վերջիվերջո, պետք չէ մոռանալ, որ մատների վրա կարելի է այսօր հաշվել մարդկանց, ովքեր նույնքան լավ կառավարիչ են, կազմակերպչական բացառիկ կարողություններով օժտված անհատներ, որքան նա: Վստահաբար, Զաքարյանն այն մարդն է, ում համար չկային փակ դռներ, չկային անհասանելի քաղաքական ուժեր, ու ցանկացած մեկ այլ կուսակցություն կամ քաղաքական ուժ՝ մեծ ուրախությամբ կընդուներ նրան իր շարքերը. Զաքարյանը, սակայն, անդավաճան մնաց…

Մի հանգամանք ևս, ի դեպ, չենք կարող չնշել. Իշխան Զաքարյանի հրաժարականը մեծապես պայմանավորված է նաև նրա ցանկությամբ՝ սեփական պաշտոնը, որն ամենևին էլ հանրապետությունում վերջիններից չէր, չծառայեցնելու անձնական կամ քաղաքական նպատակներին՝ հատկապես մի ժամանակահատվածում, երբ, ինչպես հայաստանյան իրականությունն է ցույց տալիս, պաշտոնն ու դիրքն ամենևին էլ վերջին տեղում չեն գտնվում, ու չինովնիկների գերակշիռ մեծամասնությունն իր հասարակական դիրքը, որպես կանոն, ծառայեցնում է բացառապես քաղաքական նպատակներին ու սեփական տեղը քաղաքականության մեջ ամրապնդելուն:

Զաքարյանին ոչ ոք չէր ստիպել, նույնիսկ չէր էլ ակնարկել հրաժարվել երկար տարիներ զբաղեցրած պաշտոնից, բայց նա, ի պատիվ իրեն, նախընտրեց քաղաքական պայքարի մեջ մտնել արդարության սկզբունքով ու ընդդիմություն լինել՝ առանց իշխանությունների հետ նախապես գործարքի մեջ մտնելու. ընդդիմադիրը, հատկապես նախընտրական այս շրջանում, երբ այլևս հստակ սահամանագծեր են քաշվում քաղաքական ուժերի միջև, զուտ ֆիզիկապես՝ չի կարող մաս կազմել պետական կառավարման համակարգի, քանի որ այդկերպ՝ հարցականի տակ է դնում իր առաքելությունը. Իշխան Զաքարյանն, այս իմաստով, իրոք որ օրինակելի քայլ է կատարել:

Չնայած՝ ընդունված է կարծել, որ այս ընտրություններին հիմնական դերակատարը փողն է լինելու, հաջողության են հասնելու նրանք, որոնց հետևում առավել մեծ նյութատեխնիկական բազա կա, բայց ոչ ոք չի կարող հերքել, որ միակ անհաղթահարելի ուժը՝ լինի կյանքում, թե քաղաքականությունում, կա և մնում է բարոյականությունը. հենց դրա առաջ են ընկրկում թե՛ փողը, թե՛ այլ սուբյեկտիվ գործոններ. «Ծառուկյան» դաշինքի անհաղթությունը հենց նրա անդամների վեհ բարոյական հատկանիշներն են ու նվիրվածությունը՝ սեփական գաղափարներին. բաներ, որոնք փողով հաստատ ձեռք չես բերի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT
Ամենադիտված