Շախմատիստները մեկնարկում են կանանց աշխարհի առաջնությունում
Սպորտ
Հայաստանի կանանց հավաքականի շախմատիստներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում են շախմատի աշխարհի առաջնությունում:
Առաջին շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցն է լինելու Պադմինի Ռութը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի Նի Շիցյունի հետ:
Առաջին շրջանի առաջին պարտիաները` փետրվարի 11-ին:
Թեհրանում կայանալիք շախմատի կանանց աշխարհի առաջնությունն անցկացվելու է նոկաուտ համակարգով: Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 64 շախմատիստուհի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու