Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան օրը Հայաստանում հայտարարվում է գործարարի օր
Այլ
Հայաստանում մարտի 3-ը հայտարարվելու է գործարարի օր: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ տոնը նշվելու է մարտի 3-ին՝ հայտնի ձեռնարկատեր ու բարերար Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան օրը:
«Հույս ունենք, որ այս տոնն առիթ կդառնա ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդի արժանի զավակին, այլև Հայաստանի այն ձեռնարկատերերին, որոնք հանուն հասարակության բարօրության իրենց գործերով ձգտում են նմանվել Մանթաշովին»,- ասաց Կարայանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ