Մատուցվո՞ւմ է «արջի ծառայություն»
Քաղաքական
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ մամուլում հրապարակումներ կան, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար, մտնում են նախընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն «արջի ծառայություններ» են՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են պաշտպանում:
Այսօր Ազգային ժողովում ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյոք կառավարության ղեկավարի նման հայտարարությունը չի՞ փաստում, որ գերատեսչությունների ղեկավարներն իսկպես օգտագործում են վարչական ռեսուրսն՝ ընտրություններին ընդառաջ, պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Այն, որ կառավարության ղեկավարը նման բան է հայտարարում, դեռ չի նշանակում, որ նման բան կա: Հանրության մեջ կա նման մտավախություն, դա հանրության գիտակցության մեջ է, և վարչապետն, ընդամենը, հավելյալ անգամ հանձնարարեց, որ չի կարելի կիրառել ադմինիստրատիվ ռեսուրսը ընտրություններին ընդառաջ`հաշվի առնելով իր ուղղակի պատասխանատվությունը»:
Ըստ պատգամավորի՝ բոլորը գիտեն, որ պաշտոնյաները ընտրությունների ժամանակ օգտագործում են պետական լծակները, և վարչապետն ընդամենն ասաց այն, ինչի մասին նաև հանձնարարել է երկրի նախագահը:
Խոսրով Հարությունյանը, խոսելով խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին, ասաց, որ մինչ այս պահը հստակեցված չէ, թե ինքն ինչպես կմասնակցի ընտրություններին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ