Արթուր Սարկիսովը՝ իր նոր ակումբի և Հենրիխ Մխիթարյանի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ենիսեյ»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը OneDivision-ի հետ հարցազրույցում խոսել է իր նոր ակումբի և հավաքականում իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Ամեն ինչ պլանավորածի պես է ընթանում: Ոչ մի խնդիր չկա: Այլ ակումբներից առաջարկներ եղել են, բայց Կրասնոյարսկ տեղափոխվելու որոշումս կայացրի առանց որևէ կասկածի: Անդրեյ Տիխոնովի հետ ծանոթացել եմ: Նա հստակ պատկերացնում է, թե ինչպիսին է ուզում տեսնել թիմը և դա գրագետ մատուցում է ֆուտբոլիստներին:
Խոսելով Հայաստանի հավաքականում իր թիմակցի` Հենրիխ Մխիթարյանի մասին, Սարկիսովը նշել է.
«Հենրիխը մեր աստղն է, մեր պարծանքը: Նա շատ պրոֆեսիոնալ ու տաղանդավոր է: Նա իսկապես ջանասիրաբար աշխատել է: Կարող եմ ասել՝ Հենրիխն ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում հետ խաղացել եմ նույն դաշտում»:
Հիշեցնենք, որ Սարկիսովը «Ենիսեյ» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և պայմանագիրը ակումբի հետ կավարտվի 2018թ-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու