«Հաց բերողին» ձերբակալել են
Իրավունք
Հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ՊՊԾ գնդում սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերողին» բերման են ենթարկել ՀՔԾ: Այս մասին հայտարարել է Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Ավելի ուշ՝ փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել է, որ «Հաց բերող» Արթուրը ձերբակալվածի կարգավիճակով է գտնվում Հատուկ քննչական ծառայությունում:
Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 218-րդ և 235-րդ հոդվածներով։ Նա մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ։ Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին