Տեսանյութ է հրապարակվել Կալիֆոռնիայում քանդվող ամբարտակից
Հասարակություն
Ցանցում տեսանյութ է հայտնվել ԱՄՆ-ի ամենախոշոր ամբարտակի վայրից, որը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Օրովիլ քաղաքի մերձակայքում: Դրա քանդվելու կադրերը փետրվարի 13-ին հրապարակել է KCRA հեռուստաալիքը:
Ամբարտակի ճեղքման սպառնալիքի պատճառով հնարավոր հեղեղման գոտում 200 հազար բնակիչների տարհանում է հայտարարված, հաղորդում է Reuters-ը: Սոցիալական ցանցերում զետեղված ուղերձում հատկապես ընդգծվում է, որ տագնապն իրական է:
Փետրվարի 13-ին ավելի վաղ տեղեկացվել է, որ ամբարտակի փլուզումը կարող է տեղի ունենալ արդեն մի քանի ժամ անց:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ