Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» 

Տավուշի մարզը՝ նախընտրական թոհուբոհում...

Վերլուծական

Որքան ավելի է մոտենում խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան ավելի լարված նախընտրական մթնոլորտ է ձևավորվում ՀՀ մարզերում: Տավուշի մարզը նույնպես, այս տեսանկյունից՝ դուրս չի մնում նախընտրական խճանկարից: Այս մարզն ունի շուրջ 105 հազար ընտրող և յուրաքանչյուր կուսակցություն պետք է առնվազն 7 ռեյտինգային պատգամավոր առաջադրի: ՀՀԿ-ն, կարծես թե, կողմնորոշվել է Տավուշի մարզում ռեյտինգային առաջադրվող թեկնածուների հարցում: Ինչպես ասում են՝ կոմպլեկտը, կարծես, ամբողջական է, թեև ամենագլխավոր թեկնածուի հարցը դեռ մնում է օդում:

Նախընտրական գործընթացներն այս մարզում բավականին երկար ժամանակ է՝ ինչ ակտիվորեն զարգանում են: Նոր տարվա շեմին՝ 2016թ. դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով, որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Բերդի տարածքային գործակալության (ՍԱՏԳ) պետ Անդրանիկ Շառյանին շնորհել քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Իր նախկին խորհրդականին Բերդի «փարոսի պետ» նշանակելով՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նպատակ ունի խորհրդարանական ընտրություններից առաջ Բերդի տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը: Ընտանեկան նպաստ եւ միանվագ, հրատապ դրամական օգնություններ տրամադրող Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի պաշտոնը շատ կարեւոր է: Այդ պաշտոնը տնօրինողը ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում կարող է շատ ձայներ ապահովել: Մանավանդ, որ Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը նախկինում քաղաքապետ է եղել, ով 10 տարի ղեկավարել է Բերդը և բազմաթիվ կողմնակիցներ ունի:

Այս օրերին, սակայն, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ մարզում ակտիվ շրջանառվում է, որ մարզպետ Հովիկ Աբովյանը ռեյտինգայինով առաջադրվելու մտադրություն չունի, բայց, կարծես թե ունի նոր հովանավորյալ՝ մարզպետարանի կրթության վարչության պետ Կարեն Նազարյանը, ում օգտին էլ քարոզ տանելու է իր «պռոտեկցիայի»շրջանակում: Մինչդեռ հստակ հայտնի է, որ ՀՀԿ-ն մարզերում հիմնական շեշտը դնում է կուսակցական մարզպետների վրա և եթե կուսակցությունից հստակ հրահանգ լինի, ապա մարզպետ Աբովյանը չի խուսափի մասնակցելու ճակատագրից՝ ուզի թե չուզի: Ի վերջո, Հովիկ Աբովյանը շատ լավ գիտակցում է, որ մարզում գոնե ինքը՝ ձայներ բերել չի կարողանա, անցած ՏԻՄ ընտրությունները դա շատ հստակ ի ցույց դրեցին, իսկ երկրորդ անգամ նման տանուլը կարող է իր պաշտոնի համար թանկ արժենալ:

Այս պահին հայտնի է, որ ՀՀԿ-ից առաջադրվելու են Գրիգոր Ավալյանը՝ «Գրանդ տոբակո»-ի հաշվապահը՝ Բերդից, ԱԺ պատգամավոր Հակոբ Հաոբյանը («Կիլիկիայի Հակոբը»), ԵՌՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանը, Իջևանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը, նաև բուժքույր՝ Հաղարծինից: Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ապա այս պահին հայտնի է, որ ռեյտինգային առաջադրվելու են բոլոր ուժերի՝ մարզի պատասխանատուները. օրինակ, «Հայկական վերածնունդ»-ից՝ մարզի պատասխանատու Վահե Վարդապետյանը, նաև Դիլիջանի քաղաքապետի պարտված թեկնածու Ժորա Սահաբալյանը: ՀՅԴ-ից առաջադրվելու են մարզի պատասխանատու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը և Տավուշի փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, ՀԱԿ-ից՝ մարզի պատասխանատու Արթուր Աթաբեկյանը: 

Տավուշի մարզը ՀՀ ամենախնդրահարույց մարզերից է, և այստեղ բնակչության ձայները ստանալը կուսակցությունների և դաշինքների համար «հեշտ զբոսանք» չի լինելու: Մարզում մինչ օրս առկա են հիմնախնդիրներ, որոնց լուծումը պահանջում է և՛ ֆինանսական ռեսուրսներ, և՛ քաղաքական կամք: Տավուշցիներն այսօր կարոտ են թե՛ առաջին բաղադրիչին, և թե՛ երկրորդին: Սահմանամերձ համայնքների զարգացման ծրագրերը չեն տալիս սպասված արդյունքը, և նոր խորհրդարանից բնակչությունը որակապես նոր աշխատանք և նոր մոտեցումներ է ակնկալում՝ մարզը ստեղծված ծանր իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Ամենադիտված