«Ի՞նչ են արել այժմյան կարկառունները, բացի բանանի բիզնեսն իրար մեջ կիսելուց». Արամ Զ. Սարգսյան (տեսանյութ)
Քաղաքական
«Մենք կարկառուններից չենք, չէ՛, բայց տեսեք, թե ինչ են արել այժմյան կարկառունները, բացի բանանի բիզնեսն իրար մեջ կիսելուց: Մեր շարքերում կանգնած են մարդիկ, ովքեր անցած ուղի ունեն. տեսեք նիկոլ Փաշինյանին, Էդմոն Մարուքյանին, ով նաև հրաշալի իրավաբան է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը:
Անդրադառնալով խորհրդարանում հայտնվելոց հետո վարչապետի, ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի իրենց թեկնածուների մասին հարցադրմանը՝ վերջինս նշեց, որ իրենց համար՝ թիվ մեկ խնդիրը պետք է լինի առաջիկա ԱԺ-ում մեծամասնություն դառնալն, ինչը շատ դժվար է լինելու. «Շատ դժվար է լինելու ժողովրդի վստահությունը վերականգնելը, մեր առաջին նպատակը դա պետք է լինի, իսկ վարչապետի թեկնածուին կոնսենսուսով կորոշենք»։
«Հանրապետություն» կուսակցության նախագահը նաև խոսեց իր վարչապետության շրջանում իշխանությունների հետ համագործակցության մասին՝ շեշտելով, որ եթե կհայտնաբերվեն փաստեր, որ ինքը երբևէ գովերգել է իշխանություններին, ինքը պատրաստ է հրապարակավ ներողություն խնդրել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ