Բենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացել Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվել Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերը Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցման Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ը Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 

Տեսնես երբևէ մտածե՞լ են այս մասին…

Վերլուծական

Հայաստանի տնտեսական հետընթացի պատճառները թվելու համար, թերևս երկար ժամանակ կպահանջվի. դրանք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով, ու կարծել, թե եզակի լուծումներով կարող է հնարավոր լինել առողջացնել ողջ համակարգը, մոլորություն կլիներ, քանի որ ակնհայտ է՝ այնպիսի խորն անդունդի մեջ, ինչպիսին Հայաստանի տնտեսությունն է այժմ գտնվում, անհնար է հայտնվել պատահականության սկզբունքով:

Սովորաբար, ընդունված է կարծել, թե Հայաստանի տնտեսության զարգացման համար ամենաանհրաժեշտ բանը, միակ նպատակակետը երկրից արտահանվող ապրանքների ցանկի ընդլայնումն ու ծավալների մեծացումն է. իբր, որքան շատ տարադրամ մուտք գործի երկիր, այնքան ավելի կկայունանա երկրի ֆինանսական վիճակը և այլն: Չցանկանալով կասկածի տակ դնել տնտեսական զարգացման այս մոդելի իսկությունը, մանավանդ որ Հայաստանի տնտեսությունն ամենից շատ դոլարիզացվածներից մեկն է, չենք կարող, սակայն, չշեշտել այս տեսության բացասական կողմերը ևս:

Ոչ ոք, անկասկած, չի կարող ժխտել, որ ցանկացած պետության տնտեսական զարգացման հիմքում ընկած կարևորագույն գործոններից մեկն էլ արտահանումն է. սա, եթե կուզեք, տնտեսական ակտիվության ու դինամիկայի ուղղակի ցուցիչներից մեկը պետք է համարել: Հայաստանի պարագայում, սակայն, ամեն բան այնքան էլ միանշանակ չէ, ու ոչ միշտ է պատահում այնպես, որ, ասենք, արտահանման տեմպերի բարձրացումը՝ կոնկրետ ապրանքատեսակների մասով, կարող է աներկբա վկայությունը հանդիսանալ տնտեսական զարգացման. ինչպես որ կայինք, այնպես էլ շարունակում ենք մնալ՝ առանց որևիցե հեռանկարի դոփելով տեղում: Իսկ նման վիճակը, հետևաբար, չի կարող առաջ չբերել հարցեր, որոնց պատասխանները դեռևս կարծես ոչ ոք չի պատրաստվում տալ:

Իսկ կարևորագույն հարցը՝ կապված այս իրավիճակի հետ, հետևյալն է՝ ի՞նչ իմաստ ունի ուրախանալ արտահանման աճով, եթե, իհարկե, այդպիսին գրանցվում է, երբ դրա արդյունքում ստացվող գումարները հայաստանցիներս ծախսում ենք արտերկրից Հայաստան ներմուծված ապրանքների գնման վրա. այս կերպ Հայաստանի տնտեսությունը, փաստացի, հայտնվում է վանդակում հայտնված, բայց անվերջ վազող խամյակի կարգավիճակում:

Անկասկած է, որ շատ ավելի հեռանկարային կլիներ, եթե մեզանում հստակ ծրագիր մշակվեր ոչ թե, ասենք, բացառապես արտահանման զարգացման, այլ՝ ներմուծման կրճատման: Ակնհայտ է, որ տնտեսական ներկա մոդելը լավ ապագա չի կարող խոստանալ մեր երկրին, ու այստեղ հարկավոր է շատ ավելի կրեատիվ քայլերի դիմել՝ ասենք մշակել ներմուծման փոխարինմանն ուղղված հստակ ռազմավարություն: Իսկ սրա էությունը հետևյալն է՝ նախքան արտահանման մասին մտածելը սեփական շուկան հագեցնել տեղական արտադրանքով: Ասենք, ինչ իմաստ ունի ներմուծել բրազիլական հավի սառեցված ազդրեր, երբ կարելի է այդ շուկան լիուլի հագեցնել տեղական արտադրանքով: Կամ զանազան զարտուղի ճանապարհներով Թուրքիայից ներմուծել լոլիկ այն պարագայում, երբ տեղացի գյուղացին ամեն տարի ստիպված է լինում կանգնել կոտրած տաշտակի առաջ՝ իր ապրանքի անմրցունակության պատճառով:

Անկասկած, եթե ի վիճակի լինենք գոնե մասամբ կյանքի կոչել նմանատիպ մի ծրագիր, ապա Հայաստանի տնտեսական գերխնդիրներն էականորեն կկրճատվեն, երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր, տեղական բիզնեսի զարգացման համար կբացվեն նոր հորիզոններ, էականորեն կմեծանա Հայաստանի անկախությունն արտաքին շուկաներից: Վերջիվերջո, ի՞նչ իմաստ ունի գնել օտարինն, երբ քոնը հազար անգամ ավելի որակյալ է, էկոլոգիապես մաքուր ու տնտեսապես շահավետ:

Մեզ նոր կենսափիլիսոփայություն է անհրաժեշտ. հինն իրեն այլևս սպառել է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ
Ամենադիտված