«Ժողովուրդ». Ինչո՞ւ է ՊԵԿ-ը թիրախավորել սուպերմարկետներին. նոր ստուգումներ են սկսվել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ նրանք սկսել են ստուգումներ անցկացնել: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետների ցանցում ստուգումները «հորով-մորով» անելուց հետո հերթը հասել է մյուսներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Շիրակ» սուպերմարկետում:
Պարզվում է՝ երեկվանից փակ են նաեւ մայրաքաղաքում գտնվող «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ, որտեղ եւս ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում: Հուսանք, որ վերոնշյալ սուպերմարկետների ստուգումների արդյունքները «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ստուգումների նման չեն մնա «պետական գաղտնիք», եւ հայտնի կդառնա, թե ինչ հայտնաբերեցին ՊԵԿ աշխատակիցները, եւ ով ինչ պատժի արժանացավ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից