Լուծե՛լ ԵՊՀ-ում հնչեցված խնդիրները. վարչապետը հանձնարարական տվեց
Քաղաքական
Ինպես արդեն տեղեկացրել ենք, երեկ կառավարության ղեկավարն այցելել էր ԵՊՀ, հանդիպել ուսանողների հետ՝ հասկանալու նրանց հուզող հարցերն ու խնդիրները:
Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետը ԿԳՆ Լևոն Մկրտչյանին հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել երեկ մայր բուհում հնչեցված խնդիրներին և դրանց լուծումներ տալու ուղղությամբ քայլեր իրականացնել:
Նշենք, որ հանդիպման ընթացքում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին իրականացրել` վարչապետից խնդրելով լուծել իրենց ուսման վարձի զեղչերի հետ կպված խնդիրները, որոնք առկա են մայր բուհում:
Այլ առաջարկներ և խնդիրներ ևս բարձրացվել էին ուսանողների կողմից՝ մասնագիտական պրակտիկայի անցկացման, աշխատաշուկայի, երկրում քաղբանտարկյալների առկայության և այլնի մասին:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին