Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Ունքը սարքելու փոխարեն՝ աչքն են հանելու...

Վերլուծական

Մեզնից յուրաքանչյուրն այսօր տնից կամ ցանկացած այլ վայրից կարող է մուտք գործել էլեկտրոնային առողջապահության համակարգ եւ տեղեկատվություն ստանալ հանրապետությունում պետական պատվերի շրջանակներում ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների վերաբերյալ՝ ինչպիսի ծառայություններ են մատուցվում, Երեւանի կամ մարզային որեւէ բուժհաստատությունում գտնել անհրաժեշտ նեղ մասնագետին։ Ներկա պահին միասնական էլեկտրոնային տեղեկատվական այս համակարգում ընդգրկված են 480-ից ավելի բժշկական բոլոր այն հաստատությունները (իրենց մասնագետների շտեմարանով), որոնք պետական պատվերով բժշկական օգնություն եւ սպասարկում են իրականացնում։ Իսկ դրանք հանրապետության բուժհաստատությունների 95 տոկոսից ավելին են։ Նախարարությունն այս համակարգը դիտում է որպես պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ՝ հիվանդանոցներին տրամադրված ֆինանսական միջոցների ծախսման վերահսկման գործիք։

Սակայն, ինչպես յուրաքանչյուր համակարգ, որը նոր է ներդրվում և դեռևս ադապտացված չէ հայաստանյան իրականությանը, այս մեկը՝ նույնպես խնդրահարույց է, և իր մեջ մի շարք ռիսկեր է պարունակում: Արդյո՞ք այս համակարգը կարելի է դիտել իբրև կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և թափանցիկությունը ապահովելու արդյունավետ գործիք... իսկ, որ առողջապահության ոլորտը մեր երկրում ամենակոռումպացվածների շարքին է դասվում ՝ քաջ հայտնի է բոլորին: Արդյո՞ք օրակարգից դուրս կգան ինչ-ինչ նպատակներով անհարկի թանկարժեք հետազոտություն նշանակելու դեպքերը կամ խոսակցությունները:

Նախարարության կողմից սույն համակարգի ներդրումը այնքան է գովաբանվել, որ առաջին հայացքից կարող է թվալ՝ ոլորտում մինչ այս եղած բոլոր խնդիրները էլեկտրոնային առողջապահության համակարգի չգործելու հետ էին կապված:

Արդյո՞ք հստակեցվում են խաղի կանոնները։ Խոսքը վարչապետի բարձրաձայնած՝ գների նույնականացման մասին է։ Պարզ օրինակ՝ այսօր երկու տարբեր պետական ծրագրով միեւնույն ծառայությունը փոխհատուցվում է տարբեր գներով։ Նույն վիրահատությունը սոցիալապես անապահովների ծրագրով կարող է փոխհատուցվել, ասենք, 107 հազար, իսկ պետական ծառայողներին՝ 200 հազարի դրամի չափով։ Հնարավոր է նաեւ, որ նույն մարդը միաժամանակ 2 խմբի պատկանի։ Պարզ է, որ նման դեպքում հիվանդանոցին ձեռնտու է թանկ ծրագրով ձեւակերպելը: Եվ այս համակարգի ներդրումը կարող է արդյունավետ լինել, միայն եթե պահպանվեն խաղի կանոնները, ինչը՝ դժվար թե տեղի ունենա: Միևնույն ժամանակ դժվար թե այս համակարգը բացառի կրկնակի ֆինանսավորման դեպքերը, հետևաբար, նախարարության հավաստիացումները առ այն, որ նման նորամուծությունը կհանգեցնի ծախսերի կրճատմանը, լուրջ հարցականի տակ է....

Համակարգը վիճահարույց է նաև այլ տեսանկյունից: Ինչպե՞ս են ապահովելու քաղաքացիների առողջական վիճակի մասին տեղեկությունների գաղտնիությունը: Նշենք, որ մեր օրենսդրությունը այս ոլորտում խիստ թերի է, իսկ ներքին կարգավորումներն էլ չեն գործում: Թեեւ ՀՀ-ն վավերացրել է մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնցով պարտավորվել է պաշտպանել տվյալների գաղտնիության իրավունքը, անձի առողջական վիճակի մասին տեղեկատվության տրամադրման սահմանափակումներ են նախատեսված նաեւ ներպետական օրենսդրությամբ (փոփոխված Սահմանադրության 34 հոդված՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենք, հոդված 3՝ «Բնակչության առողջության եւ բժշկական սպասարկման մասին» օրենք, հոդված 5՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենք, հոդված 4 եւ այլն), չի կարելի ասել, որ դրանք լավագույնս կարգավորում են այս հարցը: Միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու պայմաններում ինչպե՞ս է իրականացվելու քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության ապահովման գործընթացը: Այս հարցերի պատասխանները դեռևս հստակեցված չեն, միչնդեռ համակարգը ինքնամոռաց «հեղափոխությունների» գիրկն է ընկել...

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ


 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված