«Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել 

Մեկ ամսական փոքրիկի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին. «Շենգավիթ» ԲԿ-ն՝ կրկին սկանդալի կիզակետում

Հասարակություն

Մեկ ամսականում մահացած Միքայել Դունամալյանի հարազատները փոքրիկի մահվան մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներին: Փոքրիկը մահացել է գանգի կոտրվածքի հետևանքով: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց մահացած փոքրիկի տատիկը` Անահիտ Սարիբեկյանը:

«Թոռնիկիս տվել են գիրկս՝ ասելով՝ աչքներդ լույս առողջ բալիկ ունեք, երեխան բացարձակ խնդիր չունի։ Հարսիս անձնական բժիշկ Լիլիթ Գրիգորյանը կեսարյան հատում անելու իմ խնդրաքն ու առաջարկը հաշվի չառավ, ասաց՝ դրա կարիքը չկա։ Առավոտյան, բաժնի վարիչ Հակոբը (Խմբ.- Հակոբ Մելքումյան), ով իրավունք չունի բժիշկ կոչվելու, մեզ հրավիրեց իր մոտ: Սպորտային համազգեստով, լավ տղա ներկայանալով՝ սկսեց մեզ գցել սթրեսի մեջ, ասաց՝ երեխան մի շարք խնդիրներ ունի ու սկսեց թվել դրանք»,- հուսահատ պատմեց փոքրիկի տատիկը։

Տիկին Անահիտի հավաստմամբ, երբ նրա ձեռքով տված հարյուր դոլարը հայտնվել է «մարդասպանի սեղանին», բժիշկը ասել է՝ ինքը բոլոր ձևերը գիտի և ամեն ինչ կանի, որ լավ լինի. «Ասաց պետք է սպասել: Հետո երեխային առանձնացրեց մորից, իր ասելով՝ տասը տոկոս գլյուկոզա են ներարկում շաքարի համար: Այդ օրերին իմ թոռնիկը քնած է եղել, աչքերը չի բացել: Ծնվելուց հետո, երբ տեսա երեխային, ճակատային հատվածը ինձ դուր չեկավ, այտուցված էր: Պարզվում է՝ երեխային մահացու հարվածը իրար մեջ կոծկելով տուն են ուղարկել»,- ասաց նա:

Տիկին Անահիտի խոսքով՝ երեխան ծանր քաշով է ծնվել, ըստ երևույթին գցել են, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել. «Այժմ երեխայի անալիզները հետազոտվում են, մեզ ասացին հետազոտության պատասխանը ցույց կտա օրով ու ժամով, թե հարվածը ե՞րբ է ստացել: Եթե չկեղծեն, ամեն ինչ կպարզվի»: 

Անահիտ Սարիբեկյանը նշեց, որ իրավապահ մարմիներն ամեն ինչ անում են «մարդասպանին» որքան հնարավոր է շուտ բացահայտելու համար:

Հավելենք, որ մահացած փոքրիկի մայրը՝ Վարդենիկ Յուզբաշյանը ծննդաբերել է հունվարի 10-ին, նորածին տղան ծնվել է 5 կգ քաշով, 55 սմ հասակով: Երեխան մահացել է մեկ ամիս անց՝ փետրվարի 10-ին: Նշենք, որ ամուսիններն ունեն երկու աղջիկ, որոնց ծնվելուց հետո 10 տարի երեխա չեն ունեցել և մեծ սպասումով ծնվել է տղա երեխան:

Նշենք նաև՝ մեկ ամիս առաջ ծնված երեխայի մահվան կապակցությամբ, այսօր «Շենգավիթ» ԲԿ-ն պաշտոնական մեկնաբանություն է տվել, որտեղ մասնավորապես ասվում է. 

«Երեխան ծննդաբերությունից հետո տրանզիտոր դեղնուկի և հիպոգլիկեմիայի բուժումն անցնելուց հետո դուրս է գրվել «Շենգավիթ» ԲԿ-ից ծննդաբերությունից 8 օր հետո, բավարար վիճակում:

Դուրս գրմանը նախորդող վերջին 3 օրերի ընթացքում երեխան գտնվել է մոր խնամքի տակ: Դուրս գրմանը նախորդել են մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքներով երեխայի առողջական վիճակում շեղումներ չեն հայտնաբերվել:
Գանգի կոտրվածքի , գանգուղեղի որևէ ախտահարման մասին վկայող ախտանիշներ չեն եղել:

Դուրս գրումից հետո երեխան գտնվել է տեղամասի մանակբույժի հսկողության տակ, երկու անգամ ծնողների կողմից տարվել է առաջատար մանկաբուժական կլինիկաներ ջերմության գանգատով: Այդ զննումների և խորհրդատվությունների արդյունքում որևէ գանգուղեղային ախտահարում չի ախտորոշվել:

Մեր համոզմամբ ծնվելուց մեկ ամիս հետո նորածնի մահը որևէ կերպ կապված չէ «Շենգավիթ» ԲԿ-ի գործունեության հետ:

Հուսով ենք, որ նախաքննությամբ կհաստատվի մեր համոզմունքը նրանում, որ երեխայի մահվան հավանական պատճառ հանդիսացած գանգի կոտրվածքը չէր կարող ստացված լինել մեկ ամիս առաջ մեր ծննդատանը»:

Նշենք, որ այս դեպքի առնչությամբ փետրվարի 10-ին քրգործ է հարուցվել՝ Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան փողոցի 8 շենքի 2-րդ բնակարանում մահացած 1 ամսական տղայի մահվան փաստով: Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելը տուժողի մահ) հատկանիշներով:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորներըԱյս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են
Ամենադիտված