Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Միայն այսկերպ է հնարավոր «սայլը տեղից շարժել»

Քաղաքական

Հայաստանում՝ նախընտրական այս շրջանում, երբ թեժանում են քննարկումները, թե հատկապես ո՞րն է ճիշտ ուղին՝ 21-րդ դարում մրցունակ պետություն կառուցելու ու հեռանկարային տնտեսություն ունենալու, հնչող տեսակետների ու կարծիքների պակաս կարծես առանձնապես չի զգացվում: Չնայած բազմակարծությանը՝ պետք է նկատել, որ հիմնական տեսլականը կամ գերիշխող պատկերացումը, որ տարածված է այսօր Հայաստանում, հատկապես՝ հասարակության շրջանում, տնտեսության զարգացման այն մոդելն է, որը բնորոշ է եղել Խորհրդարյին Հայաստանին: Այս համակարգում, ինչպես հայտնի է, զարգացած տնտեսության հիմնական չափանիշ համարվում էր գործարանների ու ֆաբրիկաների առատությունը. երկրում կար արտադրություն, կային աշխատատեղեր, ծաղկում էր ծանր ու թեթև արդյունաբերությունն, իսկ ստացվող արտադրանքի սպառման շուկայի խնդիր էլ առհասարակ գոյություն չուներ:

Ժամանակները փոխվեցին, ու կապիտալիստական հասարակարգին անցմանը զուգահեռ Հայաստանի առջև ծառացած խնդիրները ոչ միայն տասնապատկվեցին կամ հարյուրապատկվեցին, այլև, որ չափազանց կարևոր է, տնտեսավարման համընդհանուր տրամաբանությունը փոխվեց. կապիտալիստական տնտեսավարման մոդելի պարագայում՝ որպես տնտեսության քարշակ ուժ հանդես է գալիս ոչ այնքան գործարանը, որքան անհատ ձեռներեցը: Ասել կուզի՝ տնտեսությունը զարգացնողի դերում ոչ թե գործարաններն են, այլ մարդիկ՝ տվյալ երկրի քաղաքացիներն, ովքեր սեփական ձեռներեցությամբ ու նախաձեռնողականությամբ գալիս են բառացիորեն մարդկային դեմք հաղորդելու տնտեսությանը:

Ի՞նչ կատարվեց մեզ մոտ՝ Հայաստանում: Կատարվեց հետևյալը՝ գործարանները փակվեցին, արտադրությունն երկրում կանգ առավ, բայց դրան զուգահեռ այդպես էլ անհատ ձեռներեցությունը թափ չստացավ ու մնաց «թրթուռային» մակարդակի: Ու հիմա, չնայած, հայերը ողջ աշխարհում, աշխարհի գերզարգացած երկրներում տաղանդավոր գործարարների ու ստեղծող, արարող մարդկանց բարի համբավ ունեն, բայց, արի ու տես, որ սեփական հայրենիքում այդ ստեղծագործական ջիղը մենք այդպես էլ չենք կարողանում ինչպես հարկն է զարգացնել, վերածել այն նյութական բարիքի. Հայաստանը, հակառակ բոլոր օրենքների, դարձել է բիզնեսի համար ամենաանհրապույր երկրներից մեկը, նույնիսկ՝ սեփական քաղաքացիների համար:

Անկեղծ լինենք ու խոստովանենք, որ 21-րդ դարի աշխարհում, ուր տեխնոլոգիաների զարգացումը կայծակնային արագությամբ է տեղի ունենում, Հայաստանը երբեք չի կարող դառնալ արտադրական այնպիսի կենտրոններից մեկը, որը կարող է գլոբալիզացված աշխարհում այս կամ այն ապրանքատեսակի բացառիկ մատակարար հանդիսանալ, ինչպես խորհրդային ժամանակներում էր, երբ մի շարք արտադրատեսակներ ողջ ԽՍՀՄ-ում արտադրվում էին բացառապես Հայաստանում: Հիմա աշխարհում լիդերներն ուրիշ են, ուրիշներն են եղանակ ստեղծում: Հետևաբար՝ միակ ելքը՝ տնտեսությունը լճացած վիճակից դուրս բերելու, մնում է պետության կողմից բիզնեսի խրախուսումը, հարկային ճիշտ քաղաքականությունը, երբ ՓՄՁ-ները ոչ թե քերթվում են, այլ դրանց տրվում է հնարավորություն՝ զարգանալու, շնչելու: Միայն այսկերպ է հնարավոր՝ զարկ տալ Հայաստանի տնտեսության զարգացմանը. հայը պետք է ի վիճակի լինի սեփական նախաձեռնողականությամբ, սեփական ձեռքերով կառուցելու իր իսկ հայրենիքը, քանի որ ոչ ոք մեր փոխարեն դա անել չի պատրաստվում ու պարտավոր էլ չէ:

Քանի դեռ Հայաստանում բիզնեսով զբաղվելը, եթե դու թափով ծանոթ չունես, խնդիր է, քանի դեռ հավասար պայմաններ չկան դաշտում, հուսալ, թե մեկ կամ երկու գործարան կամ ֆաբրիկա վերագործարկելով եղանակ կփոխվի, ուտոպիա է. աշխատատեղեր պետք է ստեղծեն իրենք՝ քաղաքացիները՝ դառնալով գործատու իրենք իրենց համար, այլ՝ ոչ թե հակառակը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված