«Ծառուկյան» դաշինքի առաջարկած դրույթով կվերականգնվի հարկ վճարելու արդարության սկզբունքը
Բլոգոսֆերա
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փոքր բիզնեսի համար սահմանված արտոնագրային և հաստատագրված վճարները դարձել են ոլորտի հիմնական խոչընդատներից մեկը:
Բացի այն, որ սահմանված են բավական բարձր վճարներ՝ առանց հաշվի առնելով բիզնեսի շրջանառությունը և շահութաբերությունը, այս վճարների համար գործում է կանխավճարային սկզբունքը, ինչը համարվում է տնտեսության համար լուրջ խոչընդոտ: Փոքր սրճարանը, վարսավիրանոցը ստիպված է նախօրոք վճարել հարկերը, որից հետո նոր սկսել գործունեությունը՝ անկախ նրանից հետագայում շահույթ կստանա, թե ոչ, կամ ընդհանրապես կաշխատի, թե ոչ: Ընդ որում, փոքր բիզնես սկսելու առաջին քայլը հենց հարկ վճարելն է, ինչ ուղղակի խայտառակություն է:
«Ծառուկյան» դաշինքի կողմից փոքր բիզնեսի հարկերից ազատումը վերականգնելու է նաև հարկ վճարելու արդարության սկզբունքը, երբ հարկեր կվճարվեն բացառապես շահույթ ստանալուց հետո»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում