Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար 

«Արթուրի հուղարկավորության ժամանակ ամպագոռգոռ ճառեր ասողները մի օր չեն գալիս տեսնեն՝ էս ջահելներն ինչի կարիք ունեն»

Հասարակություն

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը շարունակում է Ազատության հրապարակում ամենօրյա հավաքներն ու նստացույցերը, ընդհուպ՝ մինչև գիշերները մնալով այնտեղ: Շահենը և իր ընկերները երեկ ևս Ազատության հրապարակում էին և ցավով արձանագրեցին, որ հրապարակ է դուրս եկել ընդամենը 30-40 մարդ:

  • Հիշեցնենք՝ նրանք պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը, ով, իրենց կարծիքով, «Հաց բերողի» կալանավորման հետ անմիջական կապ ուներ: 

Շահեն Հարությունյանը բավական նեղսրտած էր, ինչու չէ՝ նաև վիրավորված: Ինչո՞ւ են մարդիկ անտարբերություն ցուցաբերում, ինչո՞ւ են սոցիալական ցանցերում հազարավոր մարդիկ աջակցում, ամպագոռգոռ հայտարարություններ անում, բայց հենց հերթը հասնում է փողոց դուրս գալուն և իրենց հետ պայքարելուն, ընդամենը 40 մարդ է հավաքվում: 

«Ֆեյսբուքում իմ տեսաուղերձը հազարավոր մարդիկ հավանել էին, կիսվել, աջակցել, սակայն այսօր 40 հոգի է Ազատության հրապարակում: Էլ չեմ ասելու «եկեք փողոց», մենք այստեղ ենք, եթե ուզեք՝ կարող եք գալ: Բոլորն ասում են՝ կեցցեն նրանք, մենք սատարում ենք ձեզ, հազարավոր հավանումներ էին տալիս, բայց Ազատության հրապարակ են գալիս 40-50 հոգի, որից 10-20-ը՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Փոխանակ շատանանք՝ հակառակն է լինում: Երբ որ ես ասում էի, ժողովուրդը սիրում է գալ մի քանի բան գոռալ, ֆլան-ֆստան, երթ անել, ինձ ասում էին՝ մի վիրավորի, մարդիկ պայքարում են: Ես ասեցի՝ կգա օրը ու կապացուցեմ, որ դա այդպես է:

Հիմա, երբ մենք երկարատև պայքար ենք մղում, այսքան մարդ է այստեղ: Դա չի՞ նշանակում, որ նրանք գալիս էին գոռալու համար: Նախատեսել էինք երթ անել, բայց այսքան մարդով երթ չենք անի, հո խեղկատակ չե՞նք դառնալու: Էսքան մարդ մենք գիշերն էինք մնում, իսկ հիմա...: Մարդիկ ասում էին՝ խաղաղ երթերը սխալ են, հասկացա՛նք: Մենք 5 օր երթ ենք արել, խաղաղ անհնազանդություններ, փողոցներ ենք փակել, որոնց ժամանակ կիրառվել է ոստիկանական ուժ մեր նկատմամբ: Ծեծ ենք ուտում ինչի՞ համար, մենք էլ արժանապատվություն ունենք: Միգուցե մենք չենք կարողանում բարձրաշխարհիկ ելույթներ ունենալ, բայց կտրվել ենք ամեն ինչից, ուսումից, մեր երիտասարդական կյանքից, եկել՝ փողոցում ենք քնում հազարավոր վտանգների մեջ, մարդկանց ցույց տալու համար, որ մենք ուզում ենք պայքարել: Եթե ինչ-որ բան սխալ ենք անում, հարց չկա, եկեք-ասեք: Բնականաբար, ամբիցիայի հարց չկա: Մարդիկ պայքարը պատկերացնում են ֆեյսբուքում «շեյր» անելով: Մենք պայքարը պատկերացնում ենք փողոցում»,- նեղսրտեց Շահենը: 

Վերջինս հատուկ շեշտեց՝ ընտրություններին ընդառաջ՝ իրենք չպետք է դառնան խաղաթուղթ, խաղաքարտ. «Մեր միջոցով շահարկումներ չպետք է լինեն, մենք չենք սպասարկում որևէ քաղաքական ուժի: Մենք երիտասարդներ ենք, ովքեր ցանկանում են այս երկրում ինչ-որ փոփոխություն իրականացնել: Մենք ունենք շատ կարճ ժամանակ՝ փոփոխություն իրականացնելու համար: Մենք չպետք է այս օրերը կորցնեինք: Իմ խնդիրը մեկն է՝ պայքարը շարունակել, թեկուզ՝ մենակ»: 

Երիտասարդը նաև դժգոհեց, որ հրապարակում իրենց հետ չեն անգամ «Հաց բերողի» հուղարկավորության ժամանակ ամպագոռգոռ հայտարարություններ, ելույթներ ունեցող մարդիկ, ովքեր, ի դեպ՝ սատարում են իրենց: «Էն մարդիկ, ովքեր հուղարկավորության ժամանակ ամպագորգոռ ճառեր էին ասում, իմիջիայլոց, նրանք կողմ էին, որ հավաքվենք այստեղ, իրենք չեն գալիս: Իրենք զուտ ելույթ են ունենում լրատվության առջև, լինում են առաջին պլանով, մեզ ֆեյսբուքով սատար են կանգնում, բայց մի օր չեն գալիս տեսնեն՝ էդ ջահելներն ինչի կարիք ունեն: Երբ հուղարկավորության  արարողությունն էր, այստեղ՝ Ազատության հրապարակում սադրանքներ են եղել ու ծեծկռտուք էր սկսվել, որովհետև այստեղ մարդ չկար, մասսա չկար»,- ասաց նա:

Ի դեպ՝ Արթուր Սարգսյանի հուղարկավորության ժամանակ Շահենի նշած մարդիկ էին՝ «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը, Սյուզան Սիմոնյանը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, երգիչ Եղիշե Պետրոսյանը, հայ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և այլք: 

Մինչ Շահեն Հարությունյանը և իր ընկերները Ազատության հրապարակում էին, մեկ այլ վայրում՝ «DoubleTree by Hilton» հյուրանոցի գեղեցիկ սրահներից մեկում, փափուկ աթոռների վրա նստած, համաժողով էին հրավիրել «Հոգևոր Հայաստան» կազմակերպության անդամները՝ երգիչ Եղիշե Պետրոսյանի գլխավորությամբ: Համաժողովին ներկա էին ՕՐՕ դաշինքի անդամները՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Արմեն Մարտիրոսյան, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները, դերասաններ, ազատամարտիկներ, մշակութային այլ գործիչներ: 

Մի քանի ժամ տևած համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան տարբեր գործիչներ, որոնց ելույթների ընդհանրական իմաստը նոր Հայաստանի կառուցումն ու ռեժիմի հեռացումն է՝ ընտրությունների միջոցով: 

Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com-ի

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
Ամենադիտված