Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան 

Պետության գործառույթը՝ ուսերին...

Վերլուծական

Գագիկ Ծառուկյանը Գյումրի կատարած իր բազմաթիվ այցերի ընթացքում մշտապես հայտարարել է, որ երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցին ուշադրության պակաս չպետք է զգա: Գործիչը, ով մշտապես իր տեսադաշտում է պահում Գյումրին ու գյումրեցուն մտահոգող յուրաքանչյուր խնդիր, հանրապետության 2-րդ քաղաքի համար հերթական խոշորածավալ ծրագիրն է իրականացնում:

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը «Շիրակ կենտրոն»-ի հետ համագործակցությամբ բազմաթիվ ընտանիքների, որտեղ նոր երեխա պետք է շուտով ծնվի, հատկացնում է նոր, նորոգված, բնակության համար միանգամայն պատրաստ բնակարաններ։ Հենց ապրիլի 7-ին՝ մայրության օրը, Ծառուկյան ընտանիքի կողմից խոստումը կդառնա իրականություն։ Այս ծրագրի շրջանակներում առաջնահերթության կարգով նոր բնակարան կստանան տնակներում բնակվող այն ընտանիքները, որտեղ նոր երեխա պետք է ծնվի:

Սա, անշուշտ՝ իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում: Դեմոգրաֆիական խնդիրը Գյումրիի և ողջ Հայաստանի համար ցավալի իրականություն է և նաև լուրջ մարտահրավեր: Ծառուկյանի նման նախաձեռնությունը թիրախավորել է ռազմավարական նշանակություն ունեցող խնդրի լուծումը:

Որևե մեկի համար գաղտնիք չէ, թե որքան սուր է անօթևանների խնդիրը Գյումրիում: Թեև կառավարությունը խոստանում էր, որ արդեն 2013 թվականին Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիք չի լինի, սակայն այսօր նմանօրինակ մոտ 900 ընտանիք կա հանրապետության երկրորդ քաղաքում: Այս ընտանիքները մինչ օրս միայն խոստումներ են լսում, դրանցից 432 ընտանիքի հարցը կառավարությունն այս փուլում քննարկում-քննարկում է, բայց հստակ լուծում չի առաջարկում: Ծառուկյանը, փաստացի, կատարում Է պետության գործառույթը:

Միևնույն ժամանակ՝ նա ծրագրի պատասխանատուների առջև պայման էր դրել՝ նախաձեռնության մասին պետք է հայտարարվեր միայն ընտրություններից հետո, որպեսզի այս մարդասիրական քայլը չդիտարկվեր իբրև նախընտրական խոստում, ձայներ հավաքելու միջոց: Այն, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է և զբաղվում է բարեգործությամբ՝ անկախ քաղաքականության մեջ լինելու հանգամանքից, բոլորն են տեղյակ, և դա որևէ ապացույցի կարիք չունի:

Ծառուկյանը, բնականաբար, շատ լավ պատկերացնում է, թե ինչ վիճակում է ներկայիս Գյումրին և հասկանալի է, որ փորձում է օգնել քաղաքին այն ամենահրատապ գործնական հարցերում, որտեղ այդ օգնությունը ավելի քան տեղին է։ Եվ այն ժամանակ , երբ նախընտրական փուլում իրենց ժողովրդի ծառան հռչակած քաղաքական ուժերն այսօր արդեն զբաղված են քաղաքական առևտրով, կարծես մոռանալով և՛ տված խոստումների, և ժողովրդի մասին, միակ գործիչը ով իր ուշադրության կենտրոնում է պահում հանրության խնդիրները և գործնական քայլեր կատարում դրանց լուծման ուղղությամբ՝ Գագիկ Ծառուկյանն է:

Իր նմանատիպ քայլով՝ Ծառուկյանը ևս մեկ անգամ ապացուցում է այն պարզ ճշմարտությունն ու անհերքելի դարձած իրողությունը, որ իր գործերն ավելին են, քան խոսքերը, ինչի արդյունքում վայելում է անսահման սեր ու վստահություն ժողովրդի կողմից: Համաժողովրդական սերն ու վստահությունը վաստակում են ոչ թե մարդկանց կեղծ խոստումներ տալով ու հետո էլ հիասթափեցնելով, այլ՝ շոշափելի, ռեալ վերաբերմունքով, որին, ավա՜ղ, կարոտ են ոչ միայն գյումրեցիներն, այլև ողջ հասարակությունը՝ յուր ամբողջության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
Ամենադիտված