47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկը ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողությունները Բնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվել Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին Սեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթող 10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Փարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել է 

«Փաստ». Պարտավոր են կուսակցությունը տանել Կարեն Կարապետյանի տեսակի և ոչ թե շմայսների տեսակի ուղղությամբ

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուր է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, ընտրությունների արդյունքների հարցում ինչպիսի՞ դեր խաղաց վարչապետ Կարեն Կարապետյանի ֆենոմենը:
– Շատ մեծ դեր խաղաց:

– Իսկ ի՞նչ եք կարծում, Կարեն Կարապետյա՞նը կհետևի Հանրապետական կուսակցությանը, թե' հակառակը, Հանրապետական կուսակցությունը կհետևի Կարեն Կարապետյանին: Այս երկու դաշտերում արժեքային բևեռացումներ կան: Ես գոնե տեսնում եմ:
– Այո, կան: Ես էլ եմ տեսնում: Խնդիրն այն է, որ մինչև Կարեն Կարապետյանն էլ Հանրապետական կուսակցության մեջ կային բավականին պարկեշտ, նորմալ մարդիկ: Պարզապես նրանց տեսակարար կշիռը քիչ էր:
Հիմա եթե Կարեն Կարապետյանը կարողանա «կոտրել» այս իրողությունը, դա միայն իրենից է կախված: Եվ կախված է նաև Հանրապետական կուսակցության մեջ գտնվող այն մարդկանցից, ովքեր ևս ուզում են ինչ–որ բան փոխել:
Իսկ փոխել պարտավոր են նաև հենց իրենց կուսակցության շահերից ելնելով, որովհետև շատ լավ հասկանում են, որ մինչև Կարեն Կարապետյանն իրեց կուսակցության վարկանիշն այնքան էր իջել, որ ստիպված էին փոխել այսպես ասած' ֆասադը' առաջին տասնյակը: Իսկ եթե նկատեցիք' մեկ ամիս շարունակ, բացի Կարեն Կարապետյանից, Վիգեն Սարգսյանից և Արփինե Հովհաննիսյանից, այդ ահռելի կուսակցությունից ոչ ոք չերևաց:
Եվ դա պատահական չէր, նրանք շատ լավ հասկանում էին, որ այն աստիճանի են հասցրել իրենց կուսակցությունը, որ հասարակությունն արդեն չի ընդունում իրենց: Եվ եթե չեն ցանկանում, որ հասարակության մեջ ընդվզում լինի, ապա պարտավոր են կուսակցությունը տանել Կարեն Կարապետյանի տեսակի և ոչ թե շմայսների տեսակի ուղղությամբ:

– Իսկ այժմ' ընտրություններից հետո, ինչպիսի՞ն կլինի Սերժ Սարգսյանի դերակատարությունը: Կրկին կմնա առաջնային դիրքերո՞ւմ, թե մի փոքր արդեն տեղի կտա:
– Կարեն Կարապետյանի գալուց հետո այսպիսի դերաբաժանում եղավ' Սերժ Սարգսյանը զբաղված էր արտաքին քաղաքականությամբ և ուժային, իհարկե, առաջին հերթին' պաշտպանական խնդիրներով: Իսկ Կարեն Կարապետյանը զբաղված էր տնտեսությամբ: Գոնե այս մեկ տարում այդպես էլ կմնա:

– Այսինքն' տնտեսական այն հարցերում, որոնք պահանջում են քաղաքական լուծումներ, խոսքս մենաշնորհների, տնտեսության քվոտավորման և նման հարցերի մասին է, փոփոխություններ չեն լինի:
– Ոչ, ինչո՞ւ. հիմա էլ կան այդ փոփոխությունները: Հնարավոր չէ միանգամից փոփոխել: Տեսեք' մարտի սկզբին Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ամսվա կտրվածքով այսքան ավելի գումար է մտել բյուջե:
Իսկ ավել գումար երկու պատճառով կարող է բյուջե մտնել. կամ տնտեսությունը զարգացել–աշխուժացել է, բայց դա չկա. մենք չենք տեսնում, կամ գումարները դուրս են եկել ստվերից: Այսնինքն' այդքան գումար վարչապետը հանել է ստվերից:
Համակարգը շատ ուժեղ դիմադրություն ունի: Եվ այդ դիմադրությունը պետք է փորձել կամաց–կամաց հաղթահարել, այսպես ասած' պատը ջարդել: Որովհետև եթե փորձես միանգամից անել, ապա կարող է ամեն ինչ փլվի քո գլխին: Խոսքը Կարեն Կարապետյանի մասին է' նրա գլխին կփլվի ձևավորված այդ համակարգը:

– Եվ հիմա Կարեն Կարապետյանն այս ընտրություններից ավելի ուժե՞ղ է դուրս եկել:
– Միանշանակ: Որովհետև հաղթող ուժի միակ դեմքը փաստացի Կարեն Կարապետյանն էր:

– Նրա շնորհիվ հաղթեց Հանրապետական կուսակցությունը:
– Միայն նրա շնորհիվ չէ. լինենք օբյեկտիվ: Շատ մեծ դեր խաղաց ռեյտինգայինների գործոնը: Բայց զուտ վարկանիշային առումով, իհարկե, միայն իր շնորհքն էր:

– Իսկ ի՞նչ եք կարծում այլևս կգնա՞ կտրուկ քայլերի:
– Ես կարծում եմ կտրուկ քայլերի չի գնա: Որովհետև նա նաև պրագմատիկ մարդ է: Նա բիզնեսից եկած, պետական ապարատի հետ շփված, մի խոսքով' լուրջ դպրոց անցած անձնավորություն է: Եվ գիտի, թե ինչ է նշանակում ցավ պատճառել ապարատին: Ապարատ ասելով նկատի ունեմ նաև օլիգարխիկ հատվածը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան
Ամենադիտված