Թողեք հանգիստ ապրենք. Ֆելիքս Ցոլակյան
Քաղաքական
ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի ընտրատարածքից պատգամավոր ընտրված, Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինս ասաց, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հետ կապված՝ ինքը որևէ պայմանավորվածություն չունի և տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:
Ֆելիքս Ցոլակյանը նաև ասաց, որ ինքը մտադրված է լինել խորհրդարանում և պատրաստվում է վերցնել իր մանդատը. «Ցանկություն ունեմ լինել խորհրդարանում»,- նման հակիրճ պատասխան տվեց իր ողջ կյանքում գործադիրում բարձր պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչը և խնդրանքով դիմեց մեզ.
-Մի բան որ ասեմ՝ կգրե՞ք նույնությամբ:
-Իհա՛րկե:
-Թողեք հանգիստ ապրենք, հա՞:
Հետաքրքիր է: Ցոլակյանը դեռևս խորհրդարան չի մտել, բայց արդեն հանգստություն է հայցում: Երևի չի պատկերացնում՝ ինչ է նշանակում Ազգային ժողովում անընդհատ լինել լրագրողների ուշադրության կենտրոնում:
Նշենք նաև, որ Ֆելիքս Ցոլակյանը ռեյտինգային ընտրակարգով 11-րդ ընտրատարածքում հավաքել է շուրջ 11.650 վստահության քվե, այսինքն՝ այդքան մարդ ամեն օր հետևելու և պահանջելու իրենից ամենօրյա աշխատանք և պատասխանատվություն:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը