Չիչարիտոյի պես ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում 20 գոլ կխփեր. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ իր թիմում պակասում է Չիչարիտոյի պես ֆուտբոլիստ:
Նշենք, որ Չիչարիտոն մանչեսթերյան թիմիը լքել է 2015թ.-ին:
«Ունենք խաղացողներ, ովքեր լավագույն կերպով չեն եզրափակում գրոհները: Նրանք լավ և կրեատիվ խաղացողներ են, պահեր են ստեղծում, բայց իրենց բնույթով՝ մրցակցի դարպասի մոտ «մարդասպան» չեն: Հաշվի առնելով այն, թե ինչպես ենք խաղում «Օլդ Տրաֆորդ»-ում, Չիչարիտոյի նման ֆուտբոլիստը մրցաշրջանում 20 գոլ կխփեր: Նույնիսկ եթե նա դաշտ դուրս գար վերջին 10-20 րոպեներին` նա կխփեր իր 20 գոլը: Երբ գնդակը հայտնվում է Չիչարիտոյի` մոտ այն արդեն դարպասում է», -Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը