Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է ելույթները՝ Խորվաթիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականից պայքարի դուրս եկավ 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 184 կգ ծանրաձողը, հաջորդ երկու մոտեցումներում մարզիկը չկարողացավ բարձրացնել 190 կգ ծանրաձողը և նվաճեց փոքր ոսկի:
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 220 կգ ծանրաձողը, ապա գլխավերևում պահեց 230 կգ ծանրաձողը և նվաճեց փոքր ոսկի:
Երկամարտի 414 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը