Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Սամվել Գասպարյանի արդյունքը
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները շարունակում են իրենց ելույթները՝ Խորվաթիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականից պայքարի դուրս եկավ 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը:
Գասպարյանը հրում վարժությունում նախ բարձրացրեց 160 կգ ծանրաձողը, ապա 165 կգ ծանրաձողը, սական 170 կգ-ի մոտեցումը անհաջող եղավ: Հրում վարժությունում մարզիկը 210 կգ արդյունք գրանցեց և երկամարտի 375 (165+210) կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը: Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը 386 (181+205) կգ արդյունքով 4-րդն էր: Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեջանյանը պոկում վարժությունում 0 ստացավ, իսկ հրում վարժությունում 221 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ նվաճեց:
Թիմային հաշվարկում 6-րդ տեղում ենք:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը