Ապատեղեկատվություն է․ Բաղանիսը չի գնդակոծվել
Հասարակություն
ՀՀ Տավուշի մարզի սահմանապահ Բաղանիս համայնքում կրակոցներ չեն եղել, Բաղանիսը չի գնդակոծվել։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։
«Գյուղում կրակոցներ չեն եղել, դա ապատեղեկատվություն է։ Հնարավոր է՝ դիրքերում եղած լինի, բայց գյուղի ուղղությամբ չի եղել»,- ասաց Սահակյանը։
Ավելի վաղ՝ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ևս մեզ հետ զրույցում հերքել էր այն տեղեկատվությունը, թե գյուղը գնդակոծվել է կամ կրակոցներ են եղել։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ