Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել. կան տուժածներ
Հասարակություն
Ապրիլի 8-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ամբողջությամբ այրվում է «ԳԱԶել» մակնիշի 34 SD 325 պետհամարանիշով (վարորդ՝ 1994 թ. ծնված Գ. Ա.) ավտոմեքենան:
Մինչ փրկարարների' կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր' 1994 թ. ծնված Հ. Բ.-ը տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել՝ 15:40-ին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը